Հա

Քաղաքական

07/02/2023 - 13:10

«Իրանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները խորն են եւ հիմնարար». Շամխանի

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր՝ փետրւարի 7-ին տարածաշրջանային անվտանգութեան թեմայով 7-րդ զրոյցին մասնակցելու նպատակով ժամանել է Ռուսաստան:

«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր՝ փետրւարի 7-ին տարածաշրջանային անվտանգութեան թեմայով 7-րդ զրոյցին մասնակցելու նպատակով ժամանել է Ռուսաստան, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Մոսկւայի օդանաւակայանում Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարին դիմաւորել են Ռուսաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպան Քազեմ Ջալալին եւ Ռուսաստանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի տեղալալ Ալեքսանդր Վենդիկտոն:

Ալի Շամխանին լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները խորն են ու հիմնարար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։