Հա

Քաղաքական

07/02/2023 - 13:30

«Իսլ. յեղափոխութիւնը պատկանում է Իրանի ամբողջ ազգութիւններին անկախ լեզւից եւ դաւանած կրօնից». Նախագահ Ռէյիսի

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ փետրւարի 6-ին նախագահական նստավայրում հիւընկալել է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ փետրւարի 6-ին նախագահական նստավայրում հիւընկալել է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին, հաղորդում է Հանրապետութեան նախագահի կայքը:

Այաթ. դոկտ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Իսլամական փառաւոր յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առիթով Աստւածային կրօնների հետեւորդների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ մասնաւորապէս՝ Ֆաջրի տասնամեակի օրերն Իրանի ազգային մեծ յաղթանակների վկայութիւնն է եւ այն Իրանի վեհ ժողովրդի ընդունած արժէքն՝ անկախ նրանց լեզւից եւ դաւանած կրօնից:

Նշելով, որ Իսլ. յեղափոխութեան ձեռքբերումները պատկանում են Իրանի ամբողջ ազգութիւններին եւ կրօններին եւ քաղաքականութիւնն առանց Աստծոյ մեծ աղէտներ է բերել մարդկութեան համար, նախագահ Ռէյիսին շեշտել է, որ Աստծոյ մարգարէին վիրաւորելը, մասնաւորապէս՝ 2 միլիարդ մուսուլմաններին անարգելը ազատութիւն չէ, այլ աւելի ճիշտ խօսքի ազատութեան սահմանափակման դրսեւորում է:

«Մեծարգոյ Էմամ Խոմէյնին 44 տարի առաջ բարձրացրել է մի դրօշ, որը կոչւել է արդարադատութիւն, որպէսզի կառուցի մի հասարակութիւն, որտեղ կը լինեն արդարադատութիւն փնտրող մարդիկ, ովքեր կը լինեն արդարութեան մարտիկներ: Իրանի իսլամական յեղափոխութիւնը ձգտում է կառուցել հասարակութիւն, որտեղ մարդիկ հաւատում են Աստծուն եւ հեռու են ճնշումներից, կոռուպցիայից եւ կործանումից, ինչպէս նաեւ զարգացնել հասարակութիւն, որը կրողն է բարոյականութեան, էթիկայի եւ բանականութեան վրայ հիմնւած մտածողութեան»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։