Վերջին ժամանակների Սիրիայի եւ արաբական երկրների յարաբերութիւններում հարթեցման միտումները դրական է տեղաշարժ են իսլամական համերաշխութեան ճանապարհին, այս մասին իր թւիթերեան միկրոբլգում գրել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«alikonline.ir» - Վերջին ժամանակների Սիրիայի եւ արաբական երկրների յարաբերութիւններում հարթեցման միտումները դրական է տեղաշարժ են իսլամական համերաշխութեան ճանապարհին, այս մասին իր թւիթերեան միկրոբլգում գրել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Սիրիայի հետ արաբական երկրների յարաբերութիւնների հարթեցման վերջին միտումները, այդ թւում՝ արաբական խորհրդարանական պատւիրակութեան այցը Դամասկոս՝ վերջին աւերիչ երկրաշարժից յետոյ Սիրիային համերաշխութիւն յայտարարելու նպատակով, բացի իրատեսական լինելուց, դրական քայլ է իսլամական համերաշխութեան ճանապարհին:
Իրատեսութեան, անկախ ազգային մօտեցում որդեգրելու եւ օտար գերիշխանութիւն փնտրողների ցանկութիւններն անտեսելու պարագային տարածաշրջանի երկրները կը կարողանան իրենց խնդիրները լուծել երկխօսութեան եւ տարածաշրջանային մեխանիզմների միջոցով»,- նշել է նա: