Հա

Քաղաքական

04/03/2023 - 13:00

«Պատրաստ ենք առաջ շարժւել». Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին Թեհրանում տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարել է, որ պատրաստ ենք շարունակել աշխատանքը եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ համագործակցութիւնը:

«alikonline.ir» - Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին Թեհրանում տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարել է, որ պատրաստ ենք շարունակել աշխատանքը եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ համագործակցութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռաֆայէլ Գրոսին Ատոմային էներգիայի գործակալութեան տնօրէն Մոհամմադ Էսլամիի հետ բանակցութիւնների երկրորդ փուլից յետոյ, այսօր՝ շաբաթ մարտի 4-ին տեղի ունեցած իր մամլոյ ասուլիսին նշել է, որ շատ կարեւոր հանդիպումներից յետոյ անհրաժեշտ է արձանագրել, որ ՄԱԳԱՏԷ-ն եւս պատրաստ է առաջ շարժւել:

«Երէկ երեկոյեան հնարաւորութիւն եւ պատիւ ունեցայ մասնակցելու իրանցի էլիտար գիտնականների հետ հանդիպմանն, որն շատ ազդեցիկ հանդիպում էր ինձ համար»,- ասել է Գրոսին:

Նշելով, որ Իրանի հետ բանակցութիւնները մեկնարկել են երէկ եւ շարունակւում են այսօր, Ռաֆայէլ Գրոսին յայտնել է բանակցութիւնների մանրամասների մասին շեշտելով, որ երկու խնդիր կան, որոնք շատ կարեւոր են առաջին խնդիրն այն է, որ սպասելիքները բազում են եւ մամուլի ներկայացուցիչների ներկայութիւնը, փաստում է, թէ որքան կարեւոր է այդ հարցը եւ այդ մեծ ակնկալիքն ու հետաքրքրութիւնը կարելի է նաեւ տեսնել համաշխարհային մակարդակով:

Նա յաւելել է, որ ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ համատեղ աշխատանքին, ապա խօսքը վերաբերում է այն խնդիրներին, որոնց շուրջ Իրանի հետ միասին անհրաժեշտ է թափանցիկ լինել։ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջուկային ծրագրի վերաբերեալ երաշխիքներն անհրաժեշտ է ապահովել:

Գրոսին յայտարարել է, որ մասնաւորապէս կարեւոր է տեխնիկական եւ գիտական ​​համագործակցութեան խորացումն, որը կարող է գործել Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Գործակալութեան միջեւ, եւ ապագայում միջազգային մակարդակով համագործակցութիւններ կանցկացւեն, հասկանալու թէ ինչպէս է հնարաւոր աջակցել գործակալութեան եւ խորացնել համագործակցութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։