Հա

Քաղաքական

06/03/2023 - 13:30

«Պատասխանատուներն անհրաժեշտ է լրջօրէն հետամուտ լինեն դպրոցներում աշակերտների թունաւորման դէպքերին». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին մէկ բերքատու ծառ է տնկել:

«alikonline.ir» - Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին մէկ բերքատու ծառ է տնկել, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառման ընթացքում այաթ. Խամենէին անդրադարձել է դպրոցներում աշակերտների թունաւորման դէպքերին եւ իշխանութիւններին կոչ է արել լուրջ միջոցներ ձեռնարկել հարցը հետեւելու համար, որովհետեւ այն մեծ ոճրագործութիւն է եւ անզիջելի:

«Եթէ ​​ապացուցւի, որ աշակերտներին թունաւորել են, ապա այդ յանցագործութեան մեղաւորները անհրաժեշտ է պատժւեն խստագոյն օրէնքով, նրանց համաներում չի սպասւում»,- շեշտել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։