Հանրապետութեան նախագահ Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ մարտի 8-ի կէսօրին Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախօսազրոյցի ընթացքին, անդրադարձել Իրանի եւ Իրաքի եւ երկու ժողովուրդների ջերմ յարաբերութեան, նշելով, որ այն պատմական բնոյթ է կրում, որի արմատները կապւած են երկու ժողովուրդների մշակոյթին, քաղաքակրթութեան եւ ընդհանուր համոզմունքներին:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ մարտի 8-ի կէսօրին Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախօսազրոյցի ընթացքին, անդրադարձել Իրանի եւ Իրաքի եւ երկու ժողովուրդների ջերմ յարաբերութեան, նշելով, որ այն պատմական բնոյթ է կրում, որի արմատները կապւած են երկու ժողովուրդների մշակոյթին, քաղաքակրթութեան եւ ընդհանուր համոզմունքներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան վերջին կարգավիճակին, մասնաւորապէս Իրաքի վարչապետի Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում ձեռք բերած կառուցողական պայմանաւորւածութիւններին, Նախագահն ընդգծել է համագործակցութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը, այդ թւում՝ էներգետիկայի, արդիւնաբերության, առեւտրի եւ ֆինանսների եւ բանկային ոլորտների ուղղութեամբ: