Հա

Քաղաքական

13/03/2023 - 10:45

«Բանտարկեալների փոխանակման թեման անհրաժեշտ է չդարձնել քաղաքական շահարկումների առարկայ». Քանանի

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յայտարարել է, որ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակման վերաբերեալ: 

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայցուցիչ Նասեր Քանանին անդրադառնալով ԱՄՆ-ի արտասովոր արձագանգին՝ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հնչեցրած յայտարարութիւնների առնչութեամբ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկեալների փոխանակման թեմայով, նշել է. «Նախորդ տարւայ մարտ ամսին մի միջնորդի միջոցով գրաւոր համաձայնութիւն է ձեռք բերւել բանտարկեալների փոխանակման վերաբերեալ, որը նաեւ ստորագրել է ԱՄՆ-ի պաշտօնական ներկայացուցիչը, սակայն համաձայնագիրը դեռեւս չի գործադրւել՝ ԱՄՆ-ի առաջ քաշած տարբեր պատճառաբանութիւնների հետեւանքով:

Նախորդ շաբաթներին նոյնպէս անուղղակի պատգամներ են փոխանակւել կողմերի միջեւ՝ դրա (պայմանաւորւածութիւնների, Խմբ.) թարմացման նպատակով»:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յայտարարել է, որ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակման վերաբերեալ: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։