Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրեայ այցով երէկ՝ մարտի 12-ին ժամանել է Թեհրան:
«alikonline.ir» - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրեայ այցով երէկ՝ մարտի 12-ին ժամանել է Թեհրան, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նա Թեհրան է ուղեւորւել Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնական հրաւէրից յետոյ: «Մեհրաբադ» օդանաւակայանում Բելառուսի նախագահին դիմաւորել է Իրանի առեւտրի արդիւնաբերութեան եւ հանքարդիւնաբերութեան նախարար Սէյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինը:
Բելառուսի նախագահի պաշտօնական դիմաւորման արարողութիւնը տեղի է ունենալու այսօր՝ մարտի 13-ին Սաադ աբադ պալատում:
Անդրադառնալով այցի նպատակներին, Լուկաշենկոն նշել է, որ իրանական կողմի հետ քննարկելու է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
«Իրանը, մասնաւորապէս՝ ներկայ բարդ իրավիճակում արձանագրել է տնտեսական եւ կենցաղային աճի բարձր արագութիւն, այդ երկիրը տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խաղացող է»,- նկատել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի թեհրանեան այցի շրջանակներում նախատեսւած է նաեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ բանակցութիւնների ընդլայնւած ծրագիր, մասնաւորապէս՝ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, տրանսպորտի ոլորտների համագործակցութիւնների խորացմանն առնչւող: