Իրանն ու Իրաքը համատեղ ջանքեր են գործադրում մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ:
«alikonline.ir» - Իրանն ու Իրաքը համատեղ ջանքեր են գործադրում մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրան-Իրաք սահմանային անվտանգութիւնն ապահովելու նպատակով Իրաքի սահմանային անվտանգութիւնն ապահովող հրամանատարութիւնը նախաձեռնում է ընդլայնել համագործակցութիւնն իրանական կողմի հետ: Մասնաւորապէս կայացել է Իրաքի սահմանապահ երրորդ շրջանի հրամանատար լէյտենանտ Հոսէյն Աբօլլհադի Մահբուբէիի եւ Խուզեսթանի շրջանի սահմանապահ հրամանատարութեան միջեւ հանդիպում:
Հանդիպմանը քննարկւել է համագործակցութիւնների ընդլայնումը եւ սահմանապահ զօրքերի անվտանգութիւնն ապահովելու ջանքերն, ինչպէս նաեւ մաքսանենգութեան դէմ պայքարի ուղղութեամբ համատեղ քայլերի գործադրումը երկու հարեւան երկրների միջեւ: