Հա

Քաղաքական

16/03/2023 - 12:30

Շահագործման է յանձնւել «Բարեքաթ» քաղցկեղի բուժման կենտրոնը

Հանրապետութեան նախագահի մասնակցութեամբ այսօր՝ մարտի 16-ին շահագործման է յանձնւել «Բարեքաթ» քաղցկեղի բուժման կենտրոնը, որը տարածաշրջանի ամենազարգացած եւ յագեցած քաղցկեղ հիւանդութեան բուժման կենտրոններից մէկն է:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի մասնակցութեամբ այսօր՝ մարտի 16-ին շահագործման է յանձնւել «Բարեքաթ» քաղցկեղի բուժման կենտրոնը, որը տարածաշրջանի ամենազարգացած եւ յագեցած քաղցկեղ հիւանդութեան բուժման կենտրոններից մէկն է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

1200 միլիարդ դոլարի ներդրումով կառուցւած կենտրոնը տարածաշրջանի 3-րդ տիպի քաղցկեղի կանխարգելման ու բուժման ամենազարգացած եւ յագեցած կենտրոններից մէկն է:

«Բարեքաթ» քաղցկեղի համապարփակ կենտրոնը դիմորդներին կը տրամադրի բոլոր ծառայութիւնները՝ կապւած քաղցկեղի ամէն տեսակների ախտորոշման եւ բուժման հետ:

Փորձագիտական ​​անձնակազմի վերապատրաստումը եւ աշխարհի ամենաառաջադէմ բժշկական սարքերի հետ աշխատելու ուսուցումն եւս կենտրոնում տեղակայւած շտաբի գործառոյթներից է:

Քաղցկեղի բուժման այս կենտրոնը նաեւ ենթադրում է հիւանդութեան բուժման գործընթացի համար նախատեսւած գերժամանակակից սարքաւորումների կիրառում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։