ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ մարտի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ մարտի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նախարար Ամիր Աբդօլլահեանը բարձր է գնահատել հարեւանների միջեւ յարաբերութիւնների զարգացման քայլերը, մասնաւորապէս՝ տարածաշրջանի երկրների խաղաղութեան եւ կայունութեանը միտւած քայլերը:
Թուրքիայի ԱԳ նախարարն ողջունել է Իրանի եւ Սաուդական Արաբիայի յարաբերութիւնների վերականգման ջանքերը եւ վստահեցրել, որ կապերի վերականգնումը կը նպաստի մահմեդական աշխարհի միջեւ համագործակցութիւնների ընդլայնման եւ տարածաշրջանի խնդիրների լուծման:
Երկու երկրի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ուղիները:
Քննարկւել է նաեւ Իրանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնները: