Հա

Քաղաքական

24/03/2023 - 18:35

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերի ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրանական սահմաններ

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերի ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրանական սահման։ Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալութիւնը։

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերի ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրանական սահման։ Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալութիւնը։

Երկրի հիւսիս արեւմտեան սահմանագօտի կատարած այցի ընթացքում գեներալ Փաքփուրը զրուցել է սահմանամերձ շրջանում ծառայող զինծառայողների հետ, ստուգել է նրանց պատրաստւածութիւնը եւ բարձր է գնահատել նրանց մարտական ոգին զգօնութիւնն ու մարտունակութիւնը։

Նա զինւորականների հետ զրոյցի ընթացքում շեշտել է պատրաստութեան բարձր մակարդակ պահպանելու կարեւորութեան մասին: 

Աւելի վաղ Պահակազօրի ցամաքային ուժերի հրամանատարն արցելել է երկրի հիւսիս արեւելեան սահման, մասնաւորապէս՝ «Թայբադ»-ի սահմանագօտի, հանդիպել ու զրուցել ցամաքային զօրքերի սահմանապահների եւ զինւորների հետ։ Շնորհաւորել է Նոռուզի եւ իրանական Նոր տարւայ տօների առթիւ։ 

 

Յարակից լուրեր

  • Եւրոխորհրդարանը կրակեց ի՛ր ոտքին. ԱԳ Նախարար
    Եւրոխորհրդարանը կրակեց ի՛ր ոտքին. ԱԳ Նախարար

    ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն անդրադառնալով Եւրոխորհրդարանի կողմից Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերին ահաբեկչական խմբաւորումների ցուցակում ներառելու որոշմանն իր թւիթերում գրել է. «Եւրոխորհրդարանը կրակեց ի՛ր ոտքին»։

  • Հայ-ադրբեջանական սահմանին սրացման վտանգ կայ․ Stratfor հետախուզական-վերլուծական ընկերութիւն
    Հայ-ադրբեջանական սահմանին սրացման վտանգ կայ․ Stratfor հետախուզական-վերլուծական ընկերութիւն

    Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգ կայ։ Նման կարծիքի են ամերիկեան Stratfor մասնաւոր հետախուզական-վերլուծական ընկերութիւնում: 

  • ՀՀ-Թուրքիա սահմանային անցակէտը` Թալէաթ փաշայի անունով
    ՀՀ-Թուրքիա սահմանային անցակէտը` Թալէաթ փաշայի անունով

    Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «յաղթանակ» կուսակցութիւնը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակէտի անունը Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներից մէկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։ Այս  մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթից։
    Այս առաջարկից յետոյ Թւիթերի թուրքական տիրոյթում արշաւ է սկսւել, ակտիւ տարածւում է «Թալեաթ փաշա սահմանային անցակէտ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռեակում է։
    Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցութեան միակ ներկայացուցիչ եւ կուսակցութեան ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից յետոյ, երբ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն Ուրուգւայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցոյց տւել։

  • Իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով յարաբերականօրէն կայուն է
    Իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով յարաբերականօրէն կայուն է

    Իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրութեամբ յարաբերականօրէն կայուն է:

  • Պահակազօրի օդատիեզերական ուժերի հրամանատարը զգուշացրել է սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքների վերաբերեալ
    Պահակազօրի օդատիեզերական ուժերի հրամանատարը զգուշացրել է սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքների վերաբերեալ

    Անդրադառնալով Mercer Street լցանաւի յարձակման վերաբերեալ Իրանին մեղադրելու փորձերին եւ սիոնիստական ռեժիմի՝ մեր երկրի դէմ սպառնալիքների հնչեցմանը, Ի. յեղափոխութեան պահակազօրի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալի Հաջիզադէն նշել է, որ նրանք նախկինում, նոյնպէս մեզ փորձել են եւ գիտեն, թէ որն է լինելու սպառնալիքների պատասխանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։