Հա

Քաղաքական

25/03/2023 - 08:30

«Բաքւի բարբարոսական վարչախումբը պէտք է յիշի, նախեւառաջ, Ապշերոնի մասին»․ Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Շատերը գիտեն, որ Բաքւի բարբարոսական վարչախմբի նաւթագազային կարեւորագոյն ենթակառուցւածքներից մէկը գտնւում է Ապշերոնեան թերակղզու Սանգաչալ աւանում։

Մինչդեռ բնակավայրն ինքը կովկասեան պարսիկների (թաթերի) հինաւուրց գիւղերից է, որն անիրաւ գաղութացման հետեւանքով յայտնւել է Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման կողմից վերահսկւող տարածքում եւ ենթարկւել ոչ միայն տեղաբնիկ կովկասեան պարսիկներին պատկանող բնական ռեսուրսների անխնայ շահագործման, այլ նաեւ նրանց էթնիկական ձուլման։

Չնայած սրան, ամէն անգամ, երբ Բաքւի բարբարոսական վարչախմբի որեւէ պաշտօնեայ արտաբերում է աւանի անունը, ինքնաբերաբար փաստում է, որ այն իրանական տեղանուն է եւ ոչ մի պատմական եւ լեզւաբանական աղերս չունի միայն 1918թ. օսմանեան սւինների վրայ ի յայտ եկած արհեստածին Ադրբեջանի հետ։

Ըստ այդմ, աւանի Səngəçal անւանումը կովկասեան պարսկերէնից թարգմանաբար բառացիօրէն նշանակում է «Քարահոր, Քարափոս» եւ կազմւած է կովկասեան պարսկերէն səng «քար» (համեմատիր՝ պրսկ. سنگ [sang] «քար») եւ çal «հոր, փոս» (համեմատիր՝ պրսկ. چال [čāl] «հոր, փոս») բաղադրիչներից՝ միմեանց հետ միացած յօդկապով։

Հետեւաբար, ամէն անգամ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների նկատմամբ լկտի «յաւակնութիւններ» ներկայացնելիս Բաքւի բարբարոսական վարչախումբը պէտք է յիշի, նախեւառաջ, Ապշերոնի մասին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։