Իրանին տարբեր ժամանակներ փորձում են ներքաշել պատերազմի մէջ. սա շատ լաւ գիտակցում են Իրանում եւ փորձում զերծ մնալ սադրանքներից։ Փոխւել են պատերազմ վարելու ձեւերը, հիմա հիբրիդային պատերազմներ են եւ Իրանն էլ շատ լաւ օգտագործում է այդ պատերազմի մեթոդաբանութիւնը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրանագէտ Ահարոն Վարդանեանը։
«alikonline.ir» - Իրանին տարբեր ժամանակներ փորձում են ներքաշել պատերազմի մէջ. սա շատ լաւ գիտակցում են Իրանում եւ փորձում զերծ մնալ սադրանքներից։ Փոխւել են պատերազմ վարելու ձեւերը, հիմա հիբրիդային պատերազմներ են եւ Իրանն էլ շատ լաւ օգտագործում է այդ պատերազմի մեթոդաբանութիւնը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրանագէտ Ահարոն Վարդանեանը։
«Իրանը ժամանակի ընթացքում հասցրել է ստեղծել սեփական ազդեցութեան ուժերը, որ հարկ եղած դէպքում կարող են Իրանի համար ցանկացած գործողութիւն կատարել։ Իրանն ունի իր ազդեցութեան ուժերը Ադրբեջանում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, հետեւաբար ամենեւին պարտադիր չէ, որ իր դէմքով սկսի գործողութիւններ»,- նշել է նա։