Իրանի եւ Սաուդական Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Ֆէյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախօսազրոյց են ունեցել։
«alikonline.ir» - Իրանի եւ Սաուդական Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Ֆէյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախօսազրոյց են ունեցել։
Կողմերը հեռախօսազրոյցի ընթացքին քննարկել են երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցը, հաղորդում է ԱԳ նախարարութիւնը։
Քննարկւել է Թեհրանի եւ Ռիադի միջեւ ձեռք բերւած համաձայնագրի եւ երկու բարձրաստիճան դիւանագէտների միջեւ առաջիկայ հանդիպմանն առնչւող թեմաներ: Զրոյցի ընթացքում Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ բին Ֆարհանը մտքեր են փոխանակել հանդիպումը Ռամազան ամսւայ ընթացքում անցկացնելու մասին։
Կողմերը նաեւ քննարկել են Իրան-Սաուդական Արաբիա յարաբերութիւնների կառուցողական գործընթացների մասին: