Հա

Քաղաքական

30/03/2023 - 12:03

Իրանական շունչը Երեւանում. բացւել է թաւրիզցիների աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդէս-վաճառքին ներկայացւած ենինչպէս կաշւէ ձեռագործ, այնպէս էլ հախճապակէ աշխատանքներ։

«alikonline.ir» - Ձեռագործ աշխատանքների ցուցահանդէս-վաճառքին ներկայացւած ենինչպէս կաշւէ ձեռագործ, այնպէս էլ հախճապակէ աշխատանքներ։ Գրում է Armeniansputnik.am-ը:

Երեւանում` Կապոյտ մզկիթում, մարտի 27-ին բացւել է Թաւրիզի իսլամական արւեստի համալսարանի 35 ուսանողների եւ թաւրիզցի նկարիչների ձեռագործ աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը։ Այնտեղ ներկայացւած են ինչպէս կաշւէ ձեռագործ, այնպէս էլ հախճապակէ աշխատանքներ։

Միջոցառման այցելուների թւում էր նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նրա խօսքով` նման միջոցառումները Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ պատմական կապերը զարգացնելու հնարաւորութիւն են տալիս։

Յաւելենք, որ մէկ ամիս անց Թաւրիզում կը կազմակերպւի հայ ուսանողների եւ արւեստագէտների գործերի ցուցադրութիւն-վաճառքը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։