MENU
«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եւրոխորհրդարանի արտաքին գործերի կոմիտէի պնդմանը, ըստ որի` Հայաստանը պէտք է վերանայի անվտանգութեան ոլորտում արտաքին քաղաքականութեան իր վեկտորը։
Հոկտեմբերի 28-31-ին Երեւանում անցկացւում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով՝ ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի կողմից:
Ինչպէս նշւում է գագաթնաժողովի պաշտօնական կայքէջում՝ «Այն որպէս նոր ձեւաչափ եւ դինաﬕկ հարթակ կը ծառայի սփիւռքի ներկայացուցիչների եւ տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակութեան մարտահրաւէրներն ու խնդիրները»:
Տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» թեման պատւած է առասպելներով, որոնց հաւատում են շատերը թէ՛ Ռուսաստանում, թէ՛ հէնց Հայաստանում։ Այս մասին յայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամաւոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէն Կոնստանտին Զատուլինը տեսակամրջի ձեւափով ընթացող «Լազարեան» ակումբի հանդիպմանը։
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատւամիջոցը հրապարակել է 2020թ. նոյեմբերի 23-ին օկուպացւած Մատաղիսում ականի վրայ պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլիին պատկանող ձայնագրութեան երկրորդ մասը։
Նիկոլն արդէն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաեւ ապակողմնորոշում է Հայաստանի հանրութեանը: Բացատրեմ, թէ ինչ է կատարւում:
Տրապիզոնի խմելու ջրի եւ կոյուղու վարչութեան (TİSKİ) խմբերի կողմից իրականացւող ենթակառուցւածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է յայտնաբերւել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխեանների ընտանիքին։
NASA-ի աստղագէտները ֆիքսել են «ժպտացող» Արեւի պատկերը։ Լուսանկարը հրապարակւել է կազմակերպութեան Twitter-յան էջում։ Պատկերում երեւում է երկնային լուսատուն ՝ բերան եւ աչքեր յիշեցնող բծերով։
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ը տեղի կ՛ունենայ ներհայկական բաւական փոթորկալի մթնոլորտի մէջ, երբ ներհասարակական մակարդակի վրայ, Հայաստանի թէ սփիւռքի մէջ, զգալի է պառակտումի եւ երկփեղկումի խորացումը: Պառակտում եւ երկփեղկում, որոնք հետեւանք են նախ իշխանութիւններուն սնուցած սեւի ու սպիտակի, հինի ու նորի՝ մարդիկը իրարմէ վանող թոյնին:
Փողոցից իշխանութեան հասած անմակարդակ քպ-ականները կրկնում են իրենց բռնապետիկի խօսքերը, իբր Հայաստանի ինքնիշխանութեան պահպանման մասին։ Իրականում բռնապետիկի ուշքն ու միտքը Հայաստանում իմիշխանութեան ամրապնդումն ու պահպանումն է ամէն գնով։