MENU
Յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստերին։
Ստորեւ ամբողջութեամբ ներկայացնում ենք Ֆրանսիայում լոյս տեսնող Nouvelles d’Arménie ֆրանսալեզու ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանի խմբագրականի թարգմանութիւնը ուր անդրադարձ է կատարւում Հայաստանի կառավարութեան եւ Ֆրանսիայի հայ համայնքի գործակցութեան, ինչպէս նաեւ վերջերս Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան արգելելու աղմուկ բարձրացրած թեմայի մասին։ Արա Թորանեանը նաեւ Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահն է:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ համաձայն Թեմիս կանոնագրութեան, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւեց 17-րդ Պատգամաւորական ժողովի Ընտրական Կենտրոնական յանձնախումբ:
Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:
Հերթական անգամ արդէն մեր երկրի դաւաճան իշխանութիւնը արգելում է դաշնակցականների մուտքը Հայաստան, արգելում է Հայ Դատի պաշտպանների մուտքը Հայաստան։
Լաւ, դաշնակցականներին արգելեցիր, իսկ դաշնակցականութեան մուտքը Հայաստան ո՞նց ես արգելելու։ Չէ որ դաշնակցականութիւնը ապրելակերպ է, մտածողութիւն։
168.am-ի հետ զրոյցում, խօսելով հայ-ադրբեջանական յարաբերութիւնները Ղարաբաղի հարցից տարանջատելու թեմայից, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ սա ՀՀ իշխանութիւնների քաղաքականութեան շարունակութիւնն է, որտեղ հայկական կողմը քիչ-քիչ դառնում է աւելորդ խաղացող ու շարունակաբար զիջում է իր բոլոր դիրքերը:
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանութեանը իջեցւած 2 պահանջ է, որի չկատարման դէպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այս տարի ներկայ կը լինի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի հերթական նստաշրջանին:
Անհնար է տարբերակ, որ կարող է լինել խաղաղութեան պայմանագիր` առանց Արցախը շօշափելու, որովհետեւ խաղաղութեան օրակարգի հիմքում սահմանազատումն ու սահմանագծումն է եւ դրա արդիւնքում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը` անդրադառնալով ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի այն յայտարարութեանը, որ հնարաւոր է քննարկել տարբերակ, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները տարանջատւեն Արցախի հարցից: