MENU
2023 տարւայ սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքից քրիստոնէական սիրով ու հայրապետական օրհնութեամբ ողջունում ենք ազգային Ընդհանուր ժողովին, ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու քաղաքական ժողովներին, Միաբանութեանը, Թեմակալ առաջնորդներին ու ազգային իշխանութիւններին, մեր կեանքում գործող քաղաքական, կրթական, մշակութային, բարեսիրական եւ համայնքային միութիւններին ու կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ մեր ժողովրդի սիրելի զաւակներին։
Իսլ. խորհրդարանում Դատական համակարգի իրաւական հարցերով ներկայացուցիչ Նուրօլլահ Ղոդրաթին խորհրդակցական հանդիպման է մասնակցել քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութեան մաս կազմած դատապաշտպանների ու իրաւական հարցերով փորձագէտների հետ:
Պարսկալեզու քաղաքական վերլուծութիւններ հրապարակող «2noghteh.ir» կայքէջի ինստագրամային էջն իր վերջին հրապարակումներից մէկում անդրադարձել է Բերձորի միջանցքի շուրջ ստեղծւած իրավիճակին, որտեղ արդէն 23-րդ օրն է, ինչ Բաքւի «էկօ-ակտիւիստների» կողմից փակ է Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը՝ «Կեանքի ճանապարհ» կոչւող միջանցքը:
Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտութեանը:
Դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելոյթը Կոնգրեսի երկու պալատների առջեւ «դրամատիկ յիշեցում էր այն մասին, թէ որքան կարեւոր է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի դաշինքի համար Եւրոպայում 1945 թւականից ի վեր ամենամեծ ցամաքային պատերազմը», The Telegraph-ի էջերում գրում է ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջան Բոլթոնը։
․․․Նաեւ տրտմագին է այս տարուան Ամանորը։
Արցախը պաշարող եւ շնչահեղձ ընող ամանորը նոյն վիճակին մատնած է բոլորս, առանց բացառութեան, այսինքն ողջ հայութիւնը՝ Արցախի սահմաններէն անդին, մինչեւ հայաշխարհի չորս ծագերը։
Միայն անմարդկային ու դժնդակ պայմաններու մէջ ապրող Արցախի 120 հազար «բանտարկուած» բնակչութեան մասին չէ խօսքը, այլ նաեւ՝ Ովկիանիայէն մինչեւ Լատին Ամերիկա շնչող հայորդիներուն, անցնելով անշուշտ Հին ու Նոր Աշխարհներէն եւ բնականաբար «հիներու» (աւելի հինցած) եւ «նորերու» (նոյնքան հինցած) Հայաստանէն։
Բոլոր պետութիւնների արտաքին քաղաքականութեան հիմքում ընկած են մաքուր, չոր շահերը։ Եթէ նախկինում այդ դոգմատիկ ճշմարտութիւնը ստացւում էր փաթեթաւորել տարբեր գեղեցիկ, արժէքային կաղապարներով, ապա յատկապէս ուկրայինական պատերազմից յետոյ բոլոր ու բոլորի դիմակները պատռւեցին, աշխարհը մտաւ ամենապրագմատիկ, արժէքազերծ յարաբերութիւնների յորձանուտ, որը, ըստ ամենայնի, դեռ շատ երկար է շարունակւելու։ Դա է միջազգային յարաբերութիւններում, աշխարհաքաղաքականութեան մէջ տիրապետող իրականութիւնը, եթէ անգամ այնքան էլ հաճելի չէ արժէբանական, փիլիսոփայական հարթութիւնում։