MENU
Աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող ՀՀ Աժ պատգամաւորներ, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Սերգէյ Միրոնովի հետ:
Իրանական ռազմական ինքնաթիռը անցել է Արդբեջանի կողմից 44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախի տարածքից օկուպացւած տարածքի ողջ երկայնքով։ Թռիչքը իրականացւել է Արաքս գետի վրայով եւ ակնյայտօրէն իրականացւել է հետախուզական գործունէութեան նպատակով։ Իրանցիները դրանով փորձում են լուծել 2 խնդիր. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
2022 թւականի նոյեմբերին պատգամաւորական մանդատը վայր դրեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը: «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահն ու փոխնախագահներ Հռիփսիմէ Ստամբուլեանն ու Ելենա Կիրակոսեանը, հրաժարւելով մանդատներից, հարցազրոյցներ էին տալիս, յայտարարութիւններ անում, որ չեն լքում խորտակւող «նաւն» ու շարունակելու են իշխանութիւնների դէմ պայքարը: Անցել է 4 ամիս: Հասարակութիւնն արդէն, հաւանաբար, մոռացել է նրանց էլ, նրանց խոստումներն էլ, քանզի նրանք պայքար, որպէս այդպիսին, չեն ծաւալում: «Հրապարակ»-ը զրուցել է Վահէ Յակոբեանի հետ:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատեց 2026թ․ աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի անցկացման ձեւաչափը։
Վաղը՝ հինգշաբթի մարտի 16-ին Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կը մեկնի Արաբական Միացեալ Էմիրութիւններ:
Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայէլի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիւ, ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողութիւն է։ Ինչպէս ասում էր Մարկ Տւէնը. «Ճշմարտութիւնն աւելի տարօրինակ է, քան յօրինւածքը»:
Ստացւում է, որ 30 տարւայ պետականութեան պատմութիւնը մեզ չի՞ տւել ոչինչ. ոչ՝ պետական մտածողութիւն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակութիւն։ Հնարաւոր չէ հաւատալ դրան։ Չի կարող նման բան լինել։