Հա

Քաղաքական

Իրանական մի շարք բանկեր կրկին միացւել են SWIFT միջազգային վճարային համակարգին այն բանից յետոյ, երբ Թեհրանի վրայից հանւել են միջազգային պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալութիւնը՝ յղում կատարելով կազմակերպութեան ներկայացուցիչներին:

Published in Իրան

«SWIFT» համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցութեան միութիւնը յայտարարել է իրանական բանկերի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին՝ յունւարի 16-ին Թեհրանի եւ վեց պետութիւնների միջեւ կնքւած միջուկային համաձայնագրի, «Համատեղ գործողութիւնների համապարփակ պլան»-ի իրականացման մեկնարկի առնչութեամբ: Այդ մասին յայտնել է Իրանի Կենտրոնական բանկը, հաղորդում է «TACC»-ը:

Published in Քաղաքական

Պաշտօնական այցով Թեհրան ժամանած Ճապոնիայի տնտեսութեան նախարարի տեղակալ Դայշիրօ Եամագիւան Իրանի Կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէն Վալիօլլահ Սէյֆիի հետ հանդիպումից յետոյ, ասել է. «Իրան այցի նպատակն է ընդլայնել երկու երկրի յարաբերութիւնները, ի մասնաւորի՝ տնտեսական բնագաւառում: Իսկ տնտեսական յարաբերութիւնների բարելաււումը պահանջում է ֆինանսական յարաբերութիւնների մշակում»:

Published in Քաղաքական

«Պատժամիջոցների պատճառով Աֆրիկայում արգելքի տակ գտնւող 13 տոննա ոսկին յանձնւել է Իրանի Կենտրոնական բանկին»,- այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ յայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը:

Published in Իրան

ԻՍՆԱ-ի համաձայն՝ Եւրոդատարանը չեղարկել է Եւրոխորհրդի 2012 թւականի որոշումը՝ Իրանի Կենտրոնական բանկի ունեցւածքը սառեցնելու կապակցութեամբ:
Որոշումը կայացւել է Եւրոմիութեան առաջին ատեանի կողմից, որը չի նշանակում Իրանի Կենտրոնական բանկի դէմ պատժամիջոցի անյապաղ սառեցում եւ ենթակայ է վերանայման:

Published in Քաղաքական

Իրանական «IRNA» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը սառեցւած միջոցներից ստացել է մէկ միլիարդ դոլար, ինչն իրականացւել է աւելի վաղ Իրանի ու «վեցեակ»-ի միջեւ ձեռք բերւած համաձայնագրի շրջագծում: Իրանի Կենտրոնական բանկին են վերադարձւել Ճապոնիային իրանական նաւթ վաճառելուց գոյացած միջոցները:

Published in Քաղաքական

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին տեղեկացրել է, որ Իրանն արդէն ստացել է Արեւմուտքի կողմից ապասառեցւած 2.8 մլրդ. դոլարի արժողութեամբ իր ակտիւների առաջին նւագը, որը կազմում է 500 մլն. դոլար:
Այս մասին իրանցի բարձրաստիճան դիւանագէտը յայտարարել է երէկ՝ օգոստոսի 2-ին:

Published in Քաղաքական

Իրանի եւ «5+1»-ի միջեւ 2013-ի նոյ. 24-ին կայացած միջանկեալ պայմանաւորւածութեան արդիւնքում՝ որոշւել էր Իրանի նաւթի վաճառքից գոյացած, սակայն սառեցւած գումարի 4 միլիարդ 200 միլիոն դոլարը ակտիւացնելով՝ 8 նւագով փոխանցւի Իրանի Կենտրոնական բանկի հաշւին:

Published in Իրան
Էջ 2, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։