MENU
Իրանի ռազմածովային ուժերի հասարակայնութեան հետ կապերի բաժինը ներկայացրել է նախօրէին Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ պատահած պատահարի մանրամասնութիւնները: Այս մասին տեղեկանում ենք Բանակի պաշտօնական կայքից:
Ծովուժը հաստատաել է Ջասկ նաւահանգստի մօտակայքում իր նաւերից մէկի համար պատահած պատահարի մասին լուրը: Միջադէպի կապակցութեամբ պաշտօնական հաղորդագրութեամբ է հանդէս եկել Իրանի ռազմածովային ուժերի Բանդար Աբբասի առաջին ծովային շրջանի հասարակայնութեան հետ կապերի բաժինը:
Ռազմավարական նշանակութեան ունեցող Հորմոզի նեղուցն Իրանի ազգային շահերի բաղադրիչներից մէկն է: Իրանի ծովային ուժերն ապահովել են նեղուցի անվտանգութիւնն ու դրանով ազատ նաւարկութիւնը եւ շարունակելու են նոյն կերպ վարւել: