Հա

Քաղաքական

Իրանի նաւթի արտահանումն աճել է 40%-ով: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին Ղոմում ընթացող հոգեւորականների 12-րդ համագումարի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

Published in Իրան

Իրանը մտադիր է նաւթի արդիւնահանումը հասցնել օրական 4 մլն. բարելի: Այս մասին ՇԱՆԱ լրատւական գործակալութեան հետ զրոյցում յայտնել է Իրանի ազգային նաւթային ընկերութեան ղեկավար Ալի Քարդորը՝ յայտնելով, որ Իրանը մտադիր է մինչ 1395 թւականի աւարտը նաւթի օրական արդիւնահանումը բարձրացնել՝ հասցնելով այն մինչեւ 4 մլն. բարելի:

Published in Տնտեսական

Ճապոնիայի կառավարութիւնը չեղարկել է Իրանի դէմ միակողմանի պատժամիջոցները, որը սահմանել էր ատոմական հարցի պատրւակով: Այդպիով ճապոնական ընկերութիւնները կը կարողանան ներդրում կատարել Իրանի նաւթի ու գազի ոլորտներում, որը ըստ «Associated press»-ի, պատժամիջոցների չեղարկմամբ վերածւելու է մրցունակ շուկայի:

Published in Քաղաքական

Իրանը վերանայել է արտասահմանեան Էներգետիկական ընկերութիւնների հետ պարտաւորագրեր կնքելու կարգը՝ փորձելով 30 մլրդ. դոլարի նոր ներդրումներ ներգրաւել:
Նաւթային նոր պարտաւորագրերի պայմաններն աւելի գրաւիչ կը լինեն արտասահմանցի ներդրողների համար, որոնց բաժնի աւելացում են առաջարկում երկարաժամկէտ շահոյթներում,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:

Published in Իրան

Իրանի նաւթագազային հանքավայրերի առաջին տենդերները կանցկացւեն 2016 թւականին: Այդ մասին յայտարարել է նաւթի հարցերով նախարարի տեղակալը՝ նաւթագազային ոլորտում նոր պայմանագրերի վերաբերեալ համաժողովի ժամանակ:
Իրանը պատրաստւում է աւելացնել նաւթի արդիւնահանումը եւ մինչեւ 2020 թւականը հասնել օրական 4-7 միլիոն տակառ մակարդակի:

Published in Քաղաքական

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան կողմից հրապարակւած Հայաստանի արտաքին առեւտրի ամփոփ ցուցանիշերի համաձայն՝ 2013 թ. Հայաստանն Իրանից ներմուծել է 57 միլիոն 579,4 հազար ԱՄՆ դոլար արժողութեամբ 316 832,8 հազ. խմ. եւ մէկ միլիոն 213,5 հազար ԱՄՆ դոլար արժողութեամբ երկու միլիոն 391,6 հազար տոննա գազ:

Published in Իրան

Իրանի նաւթի նախարարութեան Հանրութեան հետ կապի գրասենեակի համաձայն՝ Իրանի նաւթի նախարարն ասել է. «Իրանը որպէս մի երկիր, որը ի զօրու է բարձր քանակութեամբ գազ ապահովել, միշտ էլ ցանկացել է ներկայութիւն լինել եւրոպական շուկայում»:
Սա, ի դէպ, այն պայմաններում, երբ Ուկրայինայի ճգնաժամը սաստկանալով՝ Ռուսաստանը Եւրոպային սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։