Հա

Քաղաքական

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շարունակելու է ռազմական ճնշում բանեցնել Իրանի վրայ՝ թէեւ յուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կանցկացւեն կառուցողական բանակցութիւններ: Այս մասին օրերս Վաշինգտոնում կազմակերպւած անվտանգութեան միջոցառման ժամանակ յայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Չակ Հէյգէլը:

Published in Իրան

Բանասէր Հոջջաթօլլահ Աբբասիի ուսումնասիրութիւնների եւ «Ասթանէ. հինաւուրց քաղաք» գրքի գրութիւնների վրայ հիմնւելով՝ Իրանը Քրիստոսից առաջ ունեցել է Մարեստան (մեծ եւ փոքր), Փարթ եւ Փարս բաժանումները. Շազանդ շրջկենտրոնը մաս էր կազմում Մեծ Մարեստան շրջանի: Շազանդ շրջկենտրոնը, որի կենտրոնը Շազանդ քաղաքն է, Իրանի Կենտրոնական նահանգի շրջկենտրոններից մէկն է, որը գտնւում է նոյն նահանգի հարաւարեւմտեան շրջանում եւ ունի 2827 քառ. կմ. տարածութիւն:

Published in Հասարակական

Նաւթարդիւնահանող երկրների կազմակերպութիւնը (OPEC) յոյս ունի, որ Իրանի նաւթի արտահանման նկատմամբ կիրառւած պատժամիջոցները մօտ ժամանակներս փոփոխւելու են: Այս մասին յայտնել է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: «Ես ուրախ եմ լաւ նորութիւն լսել եւ յոյս ունեմ, որ այդ խնդիրը շատ շուտ կը լուծւի»,- ասել է ՕՊԵԿ-ի գլխաւոր քարտուղար Աբդուլլա Ալ Բադրին՝ պատասխանելով հարցին, արդեօք հնարաւոր է Իրանի նկատմամբ պատժամիջոցները փոփոխւեն «վեցեակի» բանակցութիւններից յետոյ:

Published in Քաղաքական

Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, Իրանի եւ «5+1»-ի միջեւ Ժնեւում ընթացող եռօրեայ սեղմ բանակցութիւնների աւարտին շեշտել է. «Առաջընթաց ենք արձանագրել եւ յուսանք առաջիկայ բանակցութիւններում համաձայնութեան հասնենք»: Նա այդ մասին յայտարարել է բանակցութիւնների աւարտին լրագրողների հաւաքում: Իրանի եւ «5+1»-ի միջեւ առաջիկայ բանակցութիւննեը կը կայանան 10 օրից այսինքն նոյ. 20-ին՝ Ժնեւում:

Published in Քաղաքական

«Իրանա-ադրբեջանական սահմանին վերջերս կրակոցներ են հնչել, ինչից յետոյ իրանական կողմը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ այդպիսի քայլերը համարժէք պատասխանի կարժանանան: Այդ միջադէպից յետոյ Իրանը փակել է Ջուլֆայի անցակէտը»,- երէկ լրագրողների հետ զրոյցում անդրադառնալով իրանա-ադրբեջանական սահմանին վերջերս գրանցւած սահմանային միջադէպին եւ ադրբեջանա-իրանական յարաբերութիւններին ասաց իրանագէտ Ռուդիկ Եարալեանը:

Published in Քաղաքական

Կառավարութեան լրատւական կայքէջի համաձայն՝ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝ Արմէն Մովսիսեանը, Իրանի նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ նախագահի ուղերձն է յանձնել Իրանի նախագահին: Հանդիպման ընթացքում, դոկտ. Ռոհանին ջերմ բնութագրելով Իրան-Հայաստան յարաբերութիւնը՝ յոյս է յայտնել, որ առաւել կընդլայնւեն երկու երկրների յարաբերութիւնները, ի մասնաւորի՝ մշակութային ու տնտեսական բնագաւառներում:

Published in Իրան

Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, որը ԻՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ղեկավարների համագումարին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ընթացքում ասել է. «Փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած Իրան-Ֆրանսիա յարաբերութիւնների բարելաւումը, երաշխաւորում է երկու երկրների համատեղ շահերը»:

Published in Քաղաքական

Իրանցի բարձրաստիճան պաշտօնատարը, երէկ Թեհրանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի հետ ունեցած հանդիպման աւարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ համագործակցութեանը, մասնաւորապէս նշել է. «Իրանը էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ լայն համագործակցութիւն է ծաւալում: Մեր երկիրը գազ է արտահանում Հայաստան եւ փոխարէնը՝ էլեկտրաէներգիա է ստանում»:

Published in Քաղաքական

Այսօր սպասւում է ՖԻՖԱ-ի նախագահի այցը՝ Իրան:
Սեպ Բլաթէրը Թեհրան կը ժամանի ֆուտբոլին նւիրւած գիտաժողովին մասնակցելու նպատակով: ՖԻՖԱ-ի նախագահը, այցի նախօրէին գիտաժողովին յղած իր պատգամով շնորհաւորել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիային գիտաժողովի կազմակերպման առիթով եւ ընդգծել, որ նման համագումարներով է նաեւ, որ կարելի է նւազագոյնի հասցնել ֆուտբոլում հնարաւոր վնասւածքները, միաժամանակ բարձրացնելով արդիւնաւէտութիւնը:

Published in Մարզական

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ օդային հաղորդակցութիւնը, որն ընդհատւել էր 1979 թւականի յեղափոխութիւնից յետոյ, վերականգնւելու է մօտ ժամանակներս: Ինչպէս յայտնել է «IRNA» գործակալութիւնը, այս մասին յայտարարել է Իրանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի ներկայացուցիչ Աբոլֆազլ Հեջազին:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։