Հա

Քաղաքական

«Պաստոր» համտեղ արտադրութեան պատւաստանիւթը հասանելի կը լինի յաջորդ տարի: Այս մասին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կառավարութիւնն անում է հնարաւոր ամէն ինչ, առաջիկայ ամիսներին պատւաստումը սկսելու համար:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր յունւարի 14-ին, Անզալի ազատ առեւտրական գօտում իրականացւող 18 կապիտալ ներդրման նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում, շեշտել է՝ Ռաշտ-Կասպիան երկաթգծի նախագծի շուտափոյթ աւարտման անհրաժեշտութեանը:

Published in Իրան

Դոնալդ Թրամփի վարչակազմի անկումը փաստեց, որ աշխարհում տեղ չունեն գոռոզաբանութիւնը, օրէնքի ոտնահարումը եւ ռասիզմի տարածմանը միտւած գործողութիւնները: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահը կարեւորել է կառավարութեան եւ խորհրդարանի միջեւ փոխգործակցութեան բարձրացման եւ բիւջէի օրինագծում երկրի իրողութիւններին ուշադրութիւն դարձնելու անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ երկրի գլոբալ եւ ռազմավարական նշանակութեան խնդիրները պէտք է պլանաւորւեն առանց լարւածութեան՝ տրամաբանական եւ հանդարտ մթնոլորտում:

Published in Իրան

«Կորոնավիրուսային տարածման ցածր ռիսկայինութիւն ներկայացնող քաղաքները այսուհետ կը բաժանւեն կապոյտ՝ ցածր ռիսկային գօտիների»,- այս մասին այսօր՝ յունւարի 9-ին Կորոնավիրուսի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրպաետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Ազգային նշանակութեան մի շարք նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ժամանակ, որը տեղի ունեցաւ այսօր՝ յունւարի 7-ին տեսակապի միջոցով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ այսօր ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգութիւններին՝ նշելով, որ դրանք փաստեցին արեւմտեան ժողովրդավարութեան սնամէջութիւնը։

Published in Իրան

Յոյս ունենք յաջորդ շաբաթւայ ընթացքում մեզ կը յաջողւի ձեռք բերել կորոնավիրուսային պատւաստանիւթը: Այս մասին այսօր՝ յունւարի 3-ին տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկումը կանխատեսւած ժամանակից աւելի շուտ մեկուսացւեց: Այս մասին այսօր՝ յունւարի 2-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ նոր բռնկումը՝ չէզոքացւեց հակահամաճարակային արդիւնաւէտ միջոցառումների կիրառմամբ:

Published in Քաղաքական

Ոչ մի քաղաքական հոսանք չի կարող գեներալ Սոլէյմանիի յիշատակը սեփականաշնորհել: Նա ազգային հերոս էր, ով Իրանի եւ տարածաշրջանաի ժողովուրդների համար հպարտութեան խորհրդանշի վերածւեց: 

Published in Իրան

Մեր երկրում այլեւս գոյութիւն չունեն կորոնավիրուսի կարմիր ռիսկային գօտիներ: Այս մասին՝ այսօր դեկտեմբերի 26-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան
Էջ 1, 102-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։