MENU
Կուալա Լումպուրում ընթացող Իսլամական երկրների գագաթաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանդիպել է Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:
Այսօր՝ առաւօտեան Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է իսլամական երկրների ղեկավարների գագաթաժողովը (Կուալա Լումպուր 2019):
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի երէկ՝ դեկտեմբերի 18-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացրած հանդիպումներին:
Ժողովրդի կողմից տնտեսական պատժամիջոցների եւ առաւելագոյն ճնշման պայմաններում ցուցաբերած դիմադրութեան շնորհիւ, արտաքին ճնշման նկատմամբ Իրանի դիմադրողականութիւնն աւելին է, քան երբեւէ: Այս մասին այսօր՝ առաւօտեան Մալայզիայում բնակւող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Իրանի դէմ ԱՄՆ դաժան ճնշումները եւ անօրինկան պատժամիջոցներն անկայուն են, եւ երկար տեւել չեն կարող: Բոլոր երկրները ցանկանում են լաւ եւ սերտ յարաբերութիւններ ունենալ Իրանի հետ: Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 17-ին, Մալայզիա ուղեւորւելուց առաջ յայտարարել է հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Մալայզիայի վարչապետ Մահատիր Մուհամմեդի պաշտօնական հրաւէրով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան այդ երկիր է մեկնել:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան, Կուալա Լումպուրում հանդիպել է Մալայզիայի իր գործընկեր Սէյֆադդին Աբդուլլահի հետ:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ Իրանի ակտիւ եւ հաւասարակշռւած դիւանագիտութիւնը հետապնդելու եւ իրականացնելու նպատակով, վաղը՝ սեպտեմբերի 3-ին կը մեկնի Արեւելեան Ասիա՝ Չինաստան, Ճապոնիա եւ Մալյզիա:
Մալայզիան «պերսոնա նոն գրատա»է ճանաչել երկրում Հիւսիսային Կորէայի դեսպանին եւ յայտարարել վերջինիս արտաքսելու որոշման մասին: Այս մասին, տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ներին:
Իրանի ԱԳՆ-ի մամլոյ քարտուղար Մարզիէ Աֆխամը նշանակւել է Մալայզիայում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան, յայտնում է իրանական ISNA գործակալութիւնը:
Սա 1979 թ. Իրանի Իսլամական յեղափոխութիւնից ի վեր կնոջ՝ այդ պաշտօնում նշանակւելու առաջին դէպքն է:
Աֆխամը ծրագրում է Կուալալամպուրում իր առաքելութեանը ձեռնամուխ լինել մօտ օրերս: