MENU
Միջուկային համապարփակ համաձայնագիրը սրբութիւն չէ: Համաձայնագրի 36-րդ եւ 37-րդ յօդւածների համաձայն՝ մենք իրաւունք ունենք չկատարել մեր պարտաւորութիւնները՝ միւս կողմի պարտաւորութիւնների չկատարման պայմաններում: Այս մասին այսօր՝ յունւարի 10-ին Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Ցաւակցութիւն յայնտելով գեներալ Սոլէյմանիի մահւան տարելիցի առիթով Իսլ. խորհրդարանի նախագահը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի իր այսօրւայ ելոյթի ընթացքում նշել է, որ մեր երկրում դիմադրողականութեան մշակոյթի շարունակականութիւնը ապահովւում է գեներալ Սոլէյմանիի նման հրամանատարների անձնազոհութիւններով:
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ, որի ընթացքում երկու գործընկերները քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտութեան գօտում:
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ խստօրէն դատապարտելով, Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը միտւած է ԱՄԷ-ի եւ Բահրէյնի գործողութիւնները:
Իսլ. խորհրդարանի նախագահը բազմակողմանիութեան ամրապնդումը եւ պաշտօնատար անձանց յանձնառութիւնն անհրաժեշտ է համարել կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասների վերակնգնման համար:
ԱՄԷ-ի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնագրի ստորագրումը համարելով Աբու Դաբիի ռազմավարական սխալը, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իսլամական երկրների խորհրդարաննների նախագահներին ուղղւած իր ուղերձում, իսլամական աշխարհին կոչ է արել օգտագործել տարածաշրջանային եւ միջազգային ողջ ներուժը, Պաղեստինի ժողովրդի դէմ ուղղւած քաղաքական ահաբեկչութիւնը չէզոքացնելու համար:
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր՝ յուլիսի 22-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիին։
Իսլ. խորհրդարանի նախագահը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր` յուլիսի 21-ին, Կառավարութեան որոշումներն օրէնքներին համապատասխանեցման խորհրդի նախագահի եւ անդամների հետ հանդիպման ընթացքում կարեւորել է 11-րդ գումարման խորհրդարանի սկզբունքային հիմնադրոյթների իրացման անհրաժեշտութիւնը:
Ժողովրդի տնտեսական եւ կենսապահովման խնդիրների լուծումը եւ բիւջէի կառուցւածքի բարեփոխումը համարւում են 11-րդ գումարման խորհրդարանի գերակայութիւնները: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Անցած 17 տարիները ցոյց են տւել, որ Իրանը միջազգային կանոնակարգերի եւ իր ազգային շահերի շրջանակում մեծահոգաբար համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ, բայց, յաճախ, թշնամանքից եւ շանտաժից բացի այլ բան չի վաստակել»,- այս մասին այսօր՝ յունիսի 21-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: