MENU
Երեւանի մէջ առիթն ունեցանք զրուցելու Իրանի խորհրդարանի հայազգի երեսփոխան Ռոպերթ Բեգլարեանի հետ։ Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցին սղագրութիւնը։
Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում կայացաւ ուրբաթ՝ 2021 թւականի ապրիլի 9-ին, ազգային առաջնորդարանում:
Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներն, այդ թւում՝ իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը հանդիպել են Իրանում Դանիայի դեսպանի հետ:
2020 թւականը աւարտման սեմին է, մի տարի, որ բոլորս մաղթում եւ ցանկանում էինք լինել լաւ եւ ունենալ յաջողութիւններով լի տարի: Սակայն 2020 թւականը անհատական վայրիվերումներից բացի, լի էր դժւարութիւններով, համաճարակով, աշխարհաքաղաքական լուրջ հարցերով՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ, իսկ սիրելի Իրանում եւս քաղաքական եւ տնտեսական փոքր ի շատէ տատանումներով, որ յամենայնդէպս մտահոգութիւնների տեղիք էր տալիս:
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը՝ երէկ դեկտեմբերի 20-ին, հանդիպել են Իսլ. խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Ամիր Աբդոլահիանի հետ:
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները իրենց զօրակցութիւնն են յայտնում Արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի եւ անյայտ կորածների ընտանիքներին եւ տեղեկացնում են, որ հետամուտ են եղել պատերազմի օրերին Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք մի շարք հայ զինւորների մուտք գործելու մասին տարածւած լուրերի իսկութիւնը ճշտելու հանգամանքով:
Երէկ՝ դեկտեմբերի 16-ին Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպել են դատաիրաւական համակարգում մարդու իրաւունքների եւ միջազգային հարցերով տեղակալ եւ մարդու իրաւունքների հարցերով քարտուղար Ալի Բաղերիի Քանիի հետ:
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանն իրենց ինսթագրամեան էջերում դատապարտել են Իրանի տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Ադրբեջանում հնչեցրած վերջին յայտարարութիւնը:
Իրանի պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքի հարցով հեռախօսազրոյց ենք ունեցել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:
Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը հարցազրոյցի մասնակցելով, Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիոհեռուստատեսութեան հայերէն ռադիոժամի հետ անդրադարձել է հակամարտութեան հետւեանքով տիրող իրավիճակին, Իրանի հաւասարակշռւած դիրքորոշմանը եւ երրորդ երկրների ոչ-կառուցողական միջամտութիւններին: