MENU
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսէյ Նաւալնին, որի դէմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր յայտարարւել ՌԴ-ում, ձերբակալւել է Մոսկւա վերադառնալուն պէս. տեղեկացնում է տեղեկացնում է Tert.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով:
Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնի ակտիւիստները ֆիքսել են Սիրիայում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դիրքերի ուղղութեամբ ռուսական կործանիչների իրականացրած աւիահարւածները:
11 յունուարին Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ Փաշիեան-Փութին-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ստորագրուեցաւ եռակողմ նոր յայտարարութիւն մը, որ կը վերաբերէր տարածաշրջանին մէջ բոլոր տնտեսական եւ փոխադրական կապերու ապաշրջափակման` 9 նոյեմբերի յայտարարութեան 9-րդ կէտի իրականացման հետագայ աշխատանքներուն:
Մոսկուայի հանդիպումն ալ տեղի ունեցաւ: Անբնական կեանքը… բնականի պէս կը շարունակուի Երեւանի մէջ:
Հ․Հ․ վարչապետի բանբերը, թէ՛ նախօրեակին եւ թէ՛ աւարտին, տեղեկութիւններով ճոխ յայտարարութիւններ չհրատարակեց, բան մը, որ սպասելի էր, մանաւանդ որ սեղանին շուրջ կը գտնուէին հանդիպման տէրն ու տիրականը՝ «քինկմէյքըր» Վլատիմիր Փութին, յաղթական Իլհամ Ալիեւ ու պարտեալ Նիկոլ Փաշինեան։
Արդեօք կարելի՞ է ասել, որ Մակրոնը Արցախի հարցում մտնում է խաղի մէջ, 168.am-ի հետ զրոյցում Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ ապագայում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը լինի միակը:
«Փաշինեանը ստորին լիգայից յայտնւեց եւ միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «բիզոն»-ներ են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովեան բանակցութիւնների արդիւնքներին եւ Արցախեան հիմնախնդրի շուրջ ապագայ զարգացումներին:
11 յունուարին Մոսկուայի մէջ ստորագրուած յայտարարութիւնը ամբողջովին հետեւութիւնն է 9 նոյեմբերի յայտարարութեան 9-րդ կէտին: Եւ այստեղ պէտք է տեսնել ամբողջ հանգոյցը բեմականացուող այս գործընթացներուն:
Ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է տրանսպորտային միջանցքների եւ երկաթուղու քարտէզը, որոնց շուրջ համաձայնութեան են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լրատւամիջոցն իր յօդւածում գրել է, որ յունւարի 11-ին Մոսկւայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցութիւնների արդիւնքները Բաքւում եւ Երեւանում տրամագծօրէն հակառակ գնահատականն են ստացել:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանին տւած հարցազրոյցում անդրադարձել է նախօրէին Մոսկւայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կայացած բանակցութիւնների արդիւնքներին եւ վերլուծել տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը:
Կարծում եմ, որ երէկ Մոսկւայում բանակցութիւնների սեղանի շուրջ քննարկւել է շատ աւելի լուրջ հարցերի շրջանակ, եւ դա կարելի է եզրակացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների անուղղակի արտայայտութիւններից: