MENU
Լաբորատոր գիտութիւնների օրւայ առիթով ունեցած իր ելոյթի ընթացքում Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին առանցքային է համարել լաբորատոր մասնագէտների դերակատարութիւնը կորոնավիրուսի դէմ պայքարում:
Առողջապահութեան նախարարը նախազգուշացրել է կորոնավիրուսի վարակակիրների թւի կտրուկ աւելացման մասին՝ նշելով, որ համավարակի նոր՝ սարսափելի ալիքի դէմ-յանդիման ենք կանգնած:
Վաղը կը մեկնարկեն, եւս 100 հազար բուժաշխատողի պատւաստումները: Այս մասին՝ այսօր փետրւարի 22-ին, Թեհրանի բժշկական ինստիտութի ենթակառուցւածքային զարգացման նախագծերի բացման արարողութեան ընթացքում յայտարարել է Առողջապահութեան Նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ յառջիկայում Իրան մուտք կը գործեն 250 հազար դեղաչափ չինական հակակորոնավիրուսային պատւաստանիւթ:
Մեր երկրում կորոնավիրուսի դէմ պատւաստումները կը մեկնարկեն երեքշաբթի օրւանից: Այս մասին՝ այսօր փետրւարի 7-ին, յայտարարել է Առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ նշելով, որ առաջին էտապում պատւաստման կը ենթարկւեն ICU բաժնի բուժաշխատողները:
Կորոնավիրուսի տարածւածութեան հնարաւոր մեծացումը մտահոգիչ է: Այս մասին այսօր՝ յունւարի 24-ին կազմակերպւած համահանրապետական վիրտուալ քննարկման ժամանակ յայտարարել է առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ զգուշացնելով, որ նոր բռնկման դէպքում ստիպւած ենք լինելու դիմակայել շատ աւելի բարդ իրավիճակի, քան նախկինում:
Կորոնավիրուսի հետեւանքով տեղում բուժում ստացող բուժառուների դէպքերի թւի աճով պայմանաւորւած, համավարակի նոր ալիքի բռնկման հաւանականութիւնը մեծացել է, յատկապէս՝ բահման եւ էսֆանդ ամիսներին:
«Մեր երկրում արձանագրւել է մուտացիայի ենթարկւած բրիտանական կորոնավիրուսի 4 նոր դէպք». այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ յայտնաբերումից յետոյ, վարակակիրներն մեկուսացւել են, եւ այժմ ստանում են համապատասխան բուժում:
«Կորոնավիրուսի տարածման կառավարման եւ մեկուսացման իրանական պրակտիկան աշխարհին ասելիք ունի»,- այս մասին երէկ` դեկտեմբերի 19-ին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ անդրադառնալով կորոնավիրուսի կառավարման իրանական փորձին:
«Կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկումը մեկուսացւած է»,- այս մասին Բիրջանդ քաղաքում նախատեսւած առողջապահական ոլորտի մի քանի ազգային նախագծերի շահագործման յանձման մեկնարկին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:
COVID-19 համավարակի տարածւածութեան բարձր եւ վտանգաւոր ցուցանիշի հետ կապւած, առաջիկայ արձակուրդային օրերին երթեւեկութեան որոշակի սահմանափակումներ են կիրառւելու Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, Քարաջում եւ Ուրմիայում: