Հա

Քաղաքական

Ֆրանսիայի «Թոթալ» նաւթընկերութեան գլխաւոր տնօրէն Քրիստոֆ Դեմարժրին օրերս լրագրողների հաւաքում շեշտել է, որ եթէ Իրանի նաւթային շրջափակումները վերանան՝ պատրաստ են վերադառնալ Իրանի նաւթի ու գազի շուկայ: Նա ընդգծել է. «Այսօր գոյութիւն ունի արգելքներ եւ սպասում ենք դրանց վերացմանը ամենակարճ ժամանակամիջոցում»:

Published in Քաղաքական

Հայաստանցի ուսանողի եւ Կոզովոյի քաղաքացի աշակերտուհու՝ Ֆրանսիայից արտաքսման փաստն արդէն մի քանի օր է, ինչ կաթւածահար է արել Փարիզը: Հազարաւոր երիտասարդ ֆրանսիացիների կազմակերպած բողոքի ակցիայի պատճառով երկրում 50 դպրոց դադարեցրել է իր աշխատանքը: Չի յաջողւել խուսափել բախումներից, ինչի հետեւանքով ոստիկանութիւնն արցունքաբեր գազ է կիրառել:

Published in Քաղաքական

2013 թ. փետրւարի 26-ին, Սումգայիթեան ջարդի յիշատակին Ֆրանսիայի խորհրդարանում Հայ Դատի գրասենեակի կազմակերպած քաղաքական ձեռնարկի աւարտին պատահած միջադէպի իրաւական հոլովոյթը շարունակւում է: Յայտնի է, որ ժամանակին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպւած դաւադիր գրգռութիւնը, որը միտում ունէր խանգարել բարձրորակ քաղաքական ձեռնարկը, որին ներկայ էին մեծաթիւ ֆրանսիացի քաղաքական գործիչներ, յանգեց դատական գործընթացի: 

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը հոկտ. 11-ին Ֆրանսիա այցելութեան ծիրում Լիոն քաղաքում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանին: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի Տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օրերս ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատւիրակութեանը՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխաւորութեամբ: Այս մասին յայտնել են Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի Տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից:

Published in Հասարակական

«Համանախագահների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) համատեղ յայտարարութեան գլխաւոր մեսիջը տարածաշրջանում կայունութեան պահպանման եւ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցն էր»,- «panorama.am»-ի այն հարցին, թէ ո՞րն էր համանախագահների յայտարարութեան գլխաւոր մեսիջը, ասաց ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը:

Published in Քաղաքական

Երէկ՝ հոկտեմբերի 2-ին, աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետութիւնում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինիոնի, ԵԽ-ի գլխաւոր քարտուղար Թորբիորն Եագլանդի եւ ԵԽ-ի Մարդու իրաւունքների յանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:

Published in Դիտանկիւն

Իտալացի արւեստաբանների խումբը մտադիր է Լուվրից մէկ ամսով խնդրել Լէոնարդօ դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն եւ այն ցուցադրել Ֆլորենցիայում, որտեղ ապրել է Դա Վինչին: Ինչպէս յայտնել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «The Times»-ը, Ֆրանսիայի իշխանութիւնները արդէն համաձայնել են այդ հարցի շուրջ բանակցութիւններ տանել: Պրոֆ. Սիլբանօ Վինչենտիի ասութեամբ՝ Իտալիայում շատ լաւ հասկանում են, որ նկարը պատկանում է Ֆրանսիային եւ չեն պնդում դրա մշտական վերադարձի հարցում:

Published in Այլ

Երէկ՝ հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետութիւնում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները հանգամանօրէն քննարկել են շարունակական զարգացում ապրող հայ-ֆրանսիական միջպետական յարաբերութիւնները: Չեն շրջանցւել նաեւ Հայաստան-Եւրոմիութիւն համագործակցութեան հարցերը, տարածաշրջանային եւ գլոբալ հրատապ խնդիրները:

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 01 Հոկտեմբերի 2013 12:50

ՀՀ նախագահի այցը Փարիզ եւ Ստրասբուրգ

Երէկ՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետութիւն: Այցի շրջագծում ՀՀ նախագահը կը լինի Փարիզում եւ Ստրասբուրգում: Այսօր Փարիզում Սերժ Սարգսեանը հանդիպումներ կունենայ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։