Լրատւական ցանց - Այսօր երեկոյեան ժամը 5-ին «Էմամ Խոմէյնի»-ի հոսէյնիէում կատարւելու է նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի նախագահութեան հրամանագրի յանձնման պաշտօնական արարողութիւնը, իսկ վաղը խորհրդարանում՝ երդման արարողութիւնը:
Միջոցառմանը ներքին գործոց նախարարը զեկուցելու է նախագահութեան 11-րդ շրջանի ընտրութիւնների ընթացքի մասին, որից յետոյ յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի պետ հոջ. Մոհամմադի Գոլփայեգանին ընթերցելու է նախագահութեան յանձնման հրամանագիրը, ապա յեղափոխութեան առաջնորդի ձեռամբ հրամանագիրը յանձնւելու է նորընտիր նախագահին: Վերջում նորընտիր նախագահ Հասան Ռոհանին լուսաբանելու է իր ծրագրերը՝ քաղաքա-տնտեսական, մշակութային ու հասարակական բնագաւառներում: Արարողութեան աւարտին արտայայտւելու է յեղափոխութեան առաջնորդը: