ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի օպերատիւ տւեալների համաձայն՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատւածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտւել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակւել են աւելի քան 2000 կրակոցներ:
«tert.am» - ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի օպերատիւ տւեալների համաձայն՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատւածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտւել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակւել են աւելի քան 2000 կրակոցներ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնը:
ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի առաջապահ զօրամասերը հաւատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շփման գծի ողջ երկայնքով վստահօրէն իրականացրել մարտական հերթապահութիւն: