Հա

Քաղաքական

06/08/2013 - 14:05

Ռոհանի.- «Յարաբերութիւնների զարգացման եւ համագործակցութեան ընդլայնման համար կը ստեղծւեն անհրաժեշտ բոլոր հնարաւորութիւնները»

«ԱԼԻՔ» - Աշխատանքային այցով օգոստոսի 4-ին Թեհրան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ մասնակցելու Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը:
Երէկ՝ օգոստոսի 5-ի առաւօտեան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպեց ԻԻՀ նորընտիր նախագահ Ռոհանիի հետ:
Ինչպէս երէկ մեզ հետ հեռախօսազրոյցում մանրամասնեց ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, «Նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելուց յետոյ՝ տրւեց պաշտօնական ընթրիք՝ հրաւիրեալ հիւրերի պատւին՝ նախագահ Ռոհանիի անունից:
«Օգոստոսի 5-ի առաւօտեան արդէն տեղի ունեցաւ երկու նախագահների՝ Սարգսեան-Ռոհանի հանդիպումը, որը բովանդակային առումով բխում էր՝ երկկողմ յարաբերութիւնների տրամաբանութիւնից, որակից եւ պրն. Ռոհանին յոյս յայտնեց, որ նոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ՝ յարաբերութիւնների զարգացման եւ համագործակցութեան ընդլայնման համար կը ստեղծւեն անհրաժեշտ բոլոր հնարաւորութիւնները:
«Նորընտիր նախագահի տրամադրւածութիւնը, բնականաբար, Հայաստանի հանդէպ կարելի է շատ բարձր գնահատել՝ ելնելով հանդիպման ընթացքում շեշտադրումներից եւ հանդիպման ջերմ մթնոլորտից»,- եզրափակեց պրն. դեսպանը: Հանդիպումից անմիջապէս յետոյ՝ ՀՀ նախագահը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը վերադարձան Հայաստան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։