Հա

Քաղաքական

18/09/2014 - 12:10

Դոկտ. Ռոհանին դատապարտել է անմեղ մարդկանց գլխատումը՝ ահաբեկիչների ձեռքով

ԱՄՆ-ի «NBC News» լրատւական ցանցի համաձայն՝ Իրանի նախագահ դոկտ. Ռոհանին երէկ այդ ցանցի լրագրողի հետ բացառիկ հարցազրոյցի ընթացքում դատապարտել է ահաբեկիչների ձեռքով անմեղ մարդկանց սպանութիւնը:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ դոկտ. Ռոհանին յիշեալ հարցազրոյցի ընթացքում յայտարարել է, որ «Իսլամական պետութեան» ահաբեկիչները մտադիր են ոչնչացնել մարդկութեանը:

Դոկտ. Ռոհանիի հարցազրոյցը՝ «NBC News»-ի հետ


ԱՄՆ-ի «NBC News» լրատւական ցանցի համաձայն՝ Իրանի նախագահ դոկտ. Ռոհանին երէկ այդ ցանցի լրագրողի հետ բացառիկ հարցազրոյցի ընթացքում դատապարտել է ահաբեկիչների ձեռքով անմեղ մարդկանց սպանութիւնը:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ դոկտ. Ռոհանին յիշեալ հարցազրոյցի ընթացքում յայտարարել է, որ «Իսլամական պետութեան» ահաբեկիչները մտադիր են ոչնչացնել մարդկութեանը:
Նա դատապարտելով ծայրայեղական ահաբեկիչներին, որոնք գլխատում են անմեղներին, շեշտել է. «Իսլամական մշակոյթի սկզբունքի եւ հայեցակարգի մէջ անմեղներին սպանելը հաւասարազօր է համայն մարդկութեան սպանելուն»:
Հանր. նախագահը աւելացրել է. «Անմեղներին սպանելը եւ գլխատելը այդ ահաբեկիչներին ամօթանք է բերել եւ մտահոգութիւն ու ափսոսանքի զգացմունք է առաջացրել համայն մարդկութեան մօտ»:
«NBC News»-ի լրագրողն ամերիկացի առաջին լրագրողն է, ով դոկտ. Ռոհանիի նախագահ ընտրւելուց յետոյ՝ հարցազրոյց էր վարել նրա հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։