Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, հակառակորդի կողմից արձակւած անկանոն կրակահերթի արդիւնքում, ծնկի շրջանում վիրաւորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնւած Յովհաննէս Անդրանիկի Թադէոսեանը: Այս մասին յայտնում է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարութիւնը:
Հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը քառապատկւել են
«yerkirmedia.am» - Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, հակառակորդի կողմից արձակւած անկանոն կրակահերթի արդիւնքում, ծնկի շրջանում վիրաւորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնւած Յովհաննէս Անդրանիկի Թադէոսեանը: Այս մասին յայտնում է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարութիւնը:
Ըստ հաղորդագրութեան, յուլիս-օգոստոսեան աննախադէպ լարւածութեան անկումից յետոյ, որը հնարաւոր եղաւ ապահովել ԼՂՀ-ի պաշտպանութեան բանակի վճռական գործողութիւնների շնորհիւ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրւած հերթական միջադէպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնաւոր ապակայունացմանն ուղղւած անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը քառապատկել է:
«ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարութիւնը ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի հետագայ սրմանն ուղղւած գործողութիւններից եւ քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղութեամբ: Առաջնագծում իրադրութեան հետագայ սրման դէպքում պաշտպանութեան բանակը կը ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակառակորդին լռեցնելու համար»,- նշւում է հաղորդագրութեան մէջ: