Հա

Քաղաքական

19/08/2013 - 10:30

Ադրբեջանի բանակում եօթ ամսւայ ընթացքում մահացել են 50-ից աւել զինծառայողներ

Այս տարւայ առաջին եօթ ամիսների ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերը կորցրել են 58 զինծառայողներ: Ինչպէս հաղորդել է «Թուրան» գործակալութիւնը, հրաւիրւած մամլոյ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողներին այդ մասին յայտնել են «Դոկրինա» վերլուծական կենտրոնի փորձագէտները: Ջասիր Սումրերինլին յաւելել է, որ այդ նոյն ժամանակահատւածում վիրաւորների թիւը հասել է 72-ի:

«emedia.am» - Այս տարւայ առաջին եօթ ամիսների ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերը կորցրել են 58 զինծառայողներ: Ինչպէս հաղորդել է «Թուրան» գործակալութիւնը, հրաւիրւած մամլոյ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողներին այդ մասին յայտնել են «Դոկրինա» վերլուծական կենտրոնի փորձագէտները: Ջասիր Սումրերինլին յաւելել է, որ այդ նոյն ժամանակահատւածում վիրաւորների թիւը հասել է 72-ի:
Փորձագէտներն իրենց ուսումնասիրութիւններում հիմնւել են լրատւամիջոցների հրապարակումների ու գերատեսչութիւնների պաշտօնական հաղորդագրութիւններում նշւած տեղեկութիւնների վրայ:
Նշւել է, որ 58-ից 9-ը մահացել են հայկական կողմից արձակւած գնդակներից, 7-ը՝ դժբախտ պատահարներից, 11-ը՝ ճանապարհա-տրանսպորտային պատահարներից, 3-ը՝ ուղղաթիռի վթարից, 2-ի մահւան պատճառներն ու հանգամանքները մնում են անյայտ, 12-ը՝ ինքնասպանութիւն են գործել, 6-ի մահւան պատճառ է դարձել հիւանդութիւնն ու նոյնքան մարդ է մահացել բանակում ոչ-կանոնադրական յարաբերութիւնների հետեւանքով: Իսկ մէկին սպանել է քաղաքացիական անձ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։