Այսօրւայ դրութեամբ՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցութեան ծաւալը կազմում է 4 միլիարդ դոլար եւ ունի աճելու միտում: Վստահ եմ, որ ապագայում այդ համագործակցութիւնը շարունակւելու է ակտիւօրէն: Ադրբեջանն արդէն իսկ ընդգրկւել է աշխարհում լաւագոյններից մէկը համարւող ռուսական ռազմական տեխնիկայի առաջատար գնորդների թւում»:
«168.am» - Ադրբեջանական «Թուրան» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդիւնքներով օրերս Բաքւում կազմակերպւած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցութիւնը զարգանում է ակտիւ եւ ունի աճելու միտում. «Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկութիւններ են յայտնւում ռազմա-տեխնիկական համագործակցութեան ծաւալի մասին, ինչը միշտ չէ, որ արտացոլում է իրականութիւնը: Այսօրւայ դրութեամբ՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցութեան ծաւալը կազմում է 4 միլիարդ դոլար եւ ունի աճելու միտում: Վստահ եմ, որ ապագայում այդ համագործակցութիւնը շարունակւելու է ակտիւօրէն: Ադրբեջանն արդէն իսկ ընդգրկւել է աշխարհում լաւագոյններից մէկը համարւող ռուսական ռազմական տեխնիկայի առաջատար գնորդների թւում»: