Հա

Քաղաքական

17/11/2014 - 12:10

Օմմանի արտգործնախարարի անսպասելի այցը՝ Իրան

Անսպասելի մէկօրեայ այցով Իրան ժամանած Օմմանի արտաքին հարցերում խորհրդատու նախարար Իւսէֆ Բէն Ալաւին երէկ հանդիպումներ է ունեցել Իրանի հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ արտգործնախարար Մոհամմադջաւադ Զարիֆի հետ:

«ԱԼԻՔ» - Անսպասելի մէկօրեայ այցով Իրան ժամանած Օմմանի արտաքին հարցերում խորհրդատու նախարար Իւսէֆ Բէն Ալաւին երէկ հանդիպումներ է ունեցել Իրանի հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ արտգործնախարար Մոհամմադջաւադ Զարիֆի հետ:
ԻՌՆԱ-ն վկայակոչելով քաղաքական հարցերով իրազեկ մի անհատի՝ հաղորդել է. «Պրն. Բէն Ալաւին Իրան է այցելել բանակցելու երկկողմ հարցերի, նաեւ տարածաշրջանային իրավիճակի, եւ ահաբեկչութեան ու ծայրայեղականութեան դէմ պայքարի գծով երկու երկրների խորհրդակցութիւնների շրջագծում»:
Հաղորդման համաձայն՝ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ, Օմմանը միջնորդի դեր է զբաղեցրել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ:
Նշելի է, որ Իրանի եւ «վեցեակ»-ի ատոմական բանակցութիւնների 9-րդ փուլը եւս անցեալ շաբաթ կայացաւ Օմմանի մայրաքաղաք՝ Մսկաթում, ուր երկու օրերի կտրւածքով Իրանի արտգործնախարար Մոհամմադջաւադ Զարիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ջան Քերիին եւ «վեցեակ»-ի համադրող Քաթրին Աշտոնը եռակողմ հանդիպում են ունեցել, խօսելով՝ ուրանի հարստացման եւ պատժամիջոցների մասին, իսկ 3-րդ օրը Իրանի եւ «վեցեակ»-ի պատւիրակութիւնների բանակցութիւններն է ընթացել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։