Հա

Քաղաքական

19/08/2013 - 11:40

ՄԱԿ-ի քիմիական զէնքի փորձագէտները ժամանել են Սիրիա

Սիրիայի իշխանութիւնները համաձայնել էին, որ միջազգային փորձագէտները ստուգումներ անցկացնեն՝ ընդդիմադիրների այն պնդումների հիման վրայ, թէ իշխանութիւնը քիմիական զէնք է կիրառել Հալէպում, Հոմսում, Դամասկոսում եւ Սարակեբում:

«tert.am» - Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի քիմիական զէնքի փորձագէտների խումբը,- յայտնել է «Ռոյտեր»-ը:
Սպասւում է, որ մասնագէտները իրենց աշխատանքը կը սկսեն այսօր՝ օգոստոսի 19-ին: 20 հոգուց բաղկացած խումբը հրաժարւել է հանդէս գալ մամուլի առաջ:
Սիրիայի իշխանութիւնները համաձայնել էին, որ միջազգային փորձագէտները ստուգումներ անցկացնեն՝ ընդդիմադիրների այն պնդումների հիման վրայ, թէ իշխանութիւնը քիմիական զէնք է կիրառել Հալէպում, Հոմսում, Դամասկոսում եւ Սարակեբում:
Աղբիւրը նշել է, որ Սիրիան այն եօթ երկրներից է, որոնք չեն միացել 1997 թւականի քիմիական զէնքի չկիրառման մասին միջազգային համաձայնագրին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։