Դոկտ. Ռոհանին ընդգծելով, որ տնտեսական հարցերի կարգաւորումը կառավարութեան հիմնական ծրագրերից է, աւելացրեց. «Որոշւել է տնտեսական հարցերի կարգաւորման համար յստակ նախագիծ մշակելու նպատակով՝ շաբաթական երկու նիստ գումարել՝ տնտեսական հարցերով նախարարների մասնակցութեամբ: Ներկայ պայմաններում կառավարութեան բոլոր անդամներս պէտք է նախապատրաստւենք տնտեսական այդ նախագծերն իրականացնելու համար»:
Լրատւական ցանց - Երէկ կայացաւ նորընտիր կառավարութեան անդրանիկ նիստը՝ հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի գլխաւորութեամբ:
Նիստի ընթացքում նախագահը շեշտեց, որ կառավարութիւնը նպատակադրւած է բարելաւել ժողովրդի կենսամակարդակը եւ աւելացրեց. «Պէտք է հասարակութեանը վերադարձնել հոգեկան աշխուժութիւնը»:
Հանր. նախագահն ասաց. «Եթէ որպէս կառավարութիւն՝ պատրաստ լինենք անձնազոհութեան եւ ժողովուրդը եւս դա զգայ, վստահաբար կը հովանաւորի կառավարութեանը»:
Դոկտ. Ռոհանին ընդգծելով, որ տնտեսական հարցերի կարգաւորումը կառավարութեան հիմնական ծրագրերից է, աւելացրեց. «Որոշւել է տնտեսական հարցերի կարգաւորման համար յստակ նախագիծ մշակելու նպատակով՝ շաբաթական երկու նիստ գումարել՝ տնտեսական հարցերով նախարարների մասնակցութեամբ: Ներկայ պայմաններում կառավարութեան բոլոր անդամներս պէտք է նախապատրաստւենք տնտեսական այդ նախագծերն իրականացնելու համար»:
Հանր. նախագահն աւելացրեց. «Կառավարութիւնը չի յուսահատւելու, եւ որեւէ դժւարութիւն չի կարող խոչընդոտել մեր ապագայ ծրագրերի իրագործմանը»:
Նախագահի ելոյթից յետոյ՝ նրա գրասենեակի պատասխանատու դոկտ. Նահաւանդեանն ընթերցեց կառավարութեան բարոյական հռչակագիրը: «Թաբնաք» կայքէջի համաձայն՝ աւելի քան երեքժամեայ նիստի ընթացքում երկրի տարբեր հարցերի մասին ընդունւած կարեւոր որոշումներին զուգահեռ՝ չեղեալ համարւեցին նախկին կառավարութեան կողմից հաստատւած 10 որոշումները, որոնք յատուկ արտօնութիւններ էին սահմանում իրական ու իրաւական անձանց համար կամ յաւելեալ վարկեր՝ որոշ օրգանների համար: