Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի Բաքւի գրասենեակի ներկայացուցիչները կը հանդիպեն հայ գերի Յակոբ Ինջիրղուլեանի հետ այսօր՝ օգոստոսի 20-ին: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «day.az»-ը: «Ոչ մի խնդիր չկայ Յակոբ Ինջիրղուլեանի եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման համար»,- ասել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Էլդար Սաբիրօղլուն:
«armenpress.am» - Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի Բաքւի գրասենեակի ներկայացուցիչները կը հանդիպեն հայ գերի Յակոբ Ինջիրղուլեանի հետ այսօր՝ օգոստոսի 20-ին: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «day.az»-ը: «Ոչ մի խնդիր չկայ Յակոբ Ինջիրղուլեանի եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման համար»,- ասել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Էլդար Սաբիրօղլուն: Նրա խօսքերով՝ այսօր կը կայանայ հանդիպումը: «Գերու հետ վարւում են միջազգային նորմերի ու կոնւենցիաների համաձայն, նրա վրայ ոչ մի ճնշում չի գործադրւում»,- յայտարարել է Սաբիրօղլուն: Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ԿԽՄԿ-ի Բաքւի պատւիրակութիւնը բանակցում է Ադրբեջանի ՊՆ-ի հետ՝ Յակոբ Ինջիրղուլեանի հետ առաջին հանդիպման օրը նշանակելու հարցով:
Օգոստոսի 7-ի լոյս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայութիւնն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշւելու հետեւանքով՝ 1991 թւականին ծնւած շարքային զինծառայող Յակոբ Ինջիրղուլեանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը՝ յայտնւելով հակառակորդի պահպանութեան տակ գտնւող տարածքում:
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը հերթական անգամ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի պատւիրակ Դրագանա Ռանկովիչին, որի ժամանակ ԿԽՄԿ-ի պատւիրակի կողմից նշւել է, որ շուտով յայտնի կը դառնայ Յակոբ Ինջիրղուլեանի հետ նրանց հանդիպման ժամկէտը: Հանդիպման ժամանակ Տօնոյեանը իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին յայտնել է, որ Հայաստանում գտնւող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը փոխել է իր մտադրութիւնը եւ յայտնել Ադրբեջան վերադառնալու ցանկութիւն: Ֆարաջեւը նաեւ շուտափոյթ հանդիպում է խնդրել Հայաստանում միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: