Հա

Քաղաքական

19/05/2015 - 12:40

Հանդիպում՝ Կիպրոսի Համայնավար «ԱՔԷԼ» կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի միջեւ

Համայնավար ղեկավարը, Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի պատւիրակութեանը յանձնեց Եւրոպայի Ձախակողմեան կուսակցութիւնների բլոկի կողմից՝ Եւրոխորհրդարանի ներկայացւած թղթածրարը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջանքերի կապակցութեամբ: Հանդիպման աւարտին, Կիպրիանուն, Այնէճեանը եւ Մանուկեանը պատասխանեցին «ԱՔԷԼ»-ի կենտրոնում հաւաքւած՝ Կիպրոսի հեռուստակայանների եւ լրատւական ցանցերի ներկայացուցիչների հարցումներին:

«anc-news» - Ապրիլի 6-ին, կայացաւ հանդիպում Կիպրոսի Համայնավար «ԱՔԷԼ» կուսակցութեան ղեկավար Անդրոս Կիբրիանուի եւ Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի կոմիտէի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Յակոբ Մանուկեանի միջեւ:
Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպման ընթացքում, քննարկւեցին Կիպրոսին ու հայութեանը յուզող բազմաթիւ հարցեր, ինչպէս նաեւ քաղաքական, մշակութային, բարեսիրական, երիտասարդական ու մամլոյ մակարդակներում, երկու կազմակերպութիւնների եւ իրենց յարակից միութիւնների միջեւ յարաբերութիւնները զարգացնելու անհրաժեշտութիւնը:
Համայնավար ղեկավարը, Հ. Յ. Դաշնակցութեան Կիպրոսի պատւիրակութեանը յանձնեց Եւրոպայի Ձախակողմեան կուսակցութիւնների բլոկի կողմից՝ Եւրոխորհրդարանի ներկայացւած թղթածրարը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջանքերի կապակցութեամբ: Հանդիպման աւարտին, Կիպրիանուն, Այնէճեանը եւ Մանուկեանը պատասխանեցին «ԱՔԷԼ»-ի կենտրոնում հաւաքւած՝ Կիպրոսի հեռուստակայանների եւ լրատւական ցանցերի ներկայացուցիչների հարցումներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։