Լիբանանի ներքին գործերի նախարարութեան հաղորդմամբ՝ անյայտ անձինք կանգնեցրել են մայրաքաղաք Բէյրութի օդանաւակայանից աւտոբուսով հիւրանոց տեղափոխւող աւիաընկերութեան աշխատակիցների աւտոբուսը եւ առեւանգել երկու օդաչուներին, միւս եօթ ուղեւորներն անվնաս են:
«yerkirmedia.am» - Զինւած անձինք Լիբանանում առեւանգել են «Turkish Airlines» աւիաընկերութեան երկու աշխատակցի:
Լիբանանի ներքին գործերի նախարարութեան հաղորդմամբ՝ անյայտ անձինք կանգնեցրել են մայրաքաղաք Բէյրութի օդանաւակայանից աւտոբուսով հիւրանոց տեղափոխւող աւիաընկերութեան աշխատակիցների աւտոբուսը եւ առեւանգել երկու օդաչուներին, միւս եօթ ուղեւորներն անվնաս են:
Առեւանգողները չորսն են եղել:
Լիբանանի ներքին գործերի նախարար Մարուան Շարբէլի ասութեամբ՝ իրենք խօսել են իրենց երկրում Թուրքիայի դեսպանատան հետ, եւ որ տեղի ունեցածի ուղղութեամբ հետաքննութիւն է սկսւել:
Արդէն յայտնի է դարձել Լիբանանում թուրք երկու օդաչուների առեւանգող խմբաւորումը: Լիբանանեան կայաններից մէկի համաձայն՝ «Էմամ Ռեզայի այցելուներ» անւանմամբ խմբաւորումը ստանձնել է օդաչուներին առեւանգելու պատասխանատւութիւնը:
Նրանց ազատ արձակման դիմաց խմբաւորումը պահանջում է ազատ արձակել Սիրիայում գերի պահւող 9 լիբանանցիների: Վերջիններս շիա ուխտաւորներ էին, որոնց առեւանգելուց յետոյ՝ տեղափոխել էին Թուրքիայի տարածք: