×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
15/10/2013 - 11:40

ԱՍՈՒԼԻՍ - Բրիտանական թանգարանում պահւող բաբելոնեան կաւէ սալիկի վրայ Հայաստանը նշւած է որպէս աշխարհի կենտրոն. ադրբեջանական կեղծիքներն ու հայկական իրականութիւնը

Օրերս ադրբեջանական Գուբա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բացելով իբր թէ ցեղասպանութեան հետեւանքով զոհւած թուրքերի յիշատակին կանգնեցւած արձանը, յայտարարեց, որ «Ադրբեջանի դրօշը շուտով ծածանւելու է Շուշիի, Խանքենդիի եւ ադրբեջանական այլ տարածքների վրայ եւ մեր պատմական հողերը, որոնք են՝ Երեւանի խանութիւնը, Սեւանը եւ Զանգեզուրը, կը լինեն Ադրբեջանի տարածքում»:

«mardik.am» - Օրերս ադրբեջանական Գուբա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բացելով իբր թէ ցեղասպանութեան հետեւանքով զոհւած թուրքերի յիշատակին կանգնեցւած արձանը, յայտարարեց, որ «Ադրբեջանի դրօշը շուտով ծածանւելու է Շուշիի, Խանքենդիի եւ ադրբեջանական այլ տարածքների վրայ եւ մեր պատմական հողերը, որոնք են՝ Երեւանի խանութիւնը, Սեւանը եւ Զանգեզուրը, կը լինեն Ադրբեջանի տարածքում»: Այս մասին օրերս հրաւիրւած մամուլի ասուլիսում ասաց 1992-2000 թթ. Լոնդոնում Հայաստանի պատւոյ հիւպատոս, Լոնդոնի «Armenian institute» գիտական, մշակութային կազմակերպութեան հիմնադիր հոգաբարձու, ՀՀ Գիտութիւնների ազգ. ակադեմիայի պատւաւոր դոկտոր, քարտէզագէտ, Հայաստանի հնագոյն քարտէզների վերաբերեալ երեք աշխատութիւնների հեղինակ Ռուբէն Գալճեանը, ով հաւաքել եւ հրատարակել է Ադրբեջանի կողմից յօրինւած պատմա-մշակութային կեղծիքները բացայայտող փաստերի եւ պատկերների հաւաքածոյ:
Նա նշեց, որ, իհարկէ, Ի. Ալիեւը լաւ գիտի որտեղ եւ ինչ խօսել, իսկ մենք, ցաւօք, ըստ նրա, միայն հակազդում ենք եւ երբեք առաջին քայլը չենք անում: Գիտնականի ասութեամբ՝ մեր պատմաբանների աշխատութիւնները, որոնք հիմնականում հայերէն եւ ռուսերէն լեզուներով են, օգտագործւում են միայն ներքին լսարանի համար եւ միջազգային հանրութեանը մեր դիրքորոշումները ծանօթ չեն:
Ռ. Գալճեանը խօսեց փաստերով: Ըստ նրա՝ Ադրբեջանի գիտական աշխարհն ասում է, որ իրենք 5 հարիւր տարւայ ժողովուրդ են եւ 3 հազար տարւայ պետականութիւն ունեն: Նրա ասութեամբ՝ ադրբեջանցիները Պարսկաստանի Ատրպատական նահանգը խառնում են Ադրբեջանի հետ՝ յայտարարելով, որ նրանք իրենց նախնիներն են: «Նման բան գոյութիւն չունի: Ատրպատականի ժողովուրդն արիական ցեղից էր եւ մինչեւ 15-րդ դար խօսում էր պարսկերէն լեզւով»,- ընդգծեց նա: Ռ. Գալճեանն ասաց, որ ըստ ադրբեջանցի պատմաբանների՝ Աղւանքի տարածքում գտնւած եկեղեցիները, վանքերը՝ Գանձասարը, Տաթեւը, Էջմիածինը եւ այլն, կառուցւել են աղւանների, այսինքն՝ թուրքերի կողմից: Գիտնականը պարզաբանում է, որ աղւանները քրիստոնեայ են եղել մինչեւ 7-8-րդ դարերը, նրանք դարձել են մահմեդականներ, իսկ մեր պատմական քրիստոնէական կոթողները կառուցւել են 6-րդ դարից մինչեւ 18-րդ դարը: «Արդեօք մահմեդական աղւանները կարո՞ղ էին կառուցել քրիստոնէական յուշարձաններ»,- ադրբեջանցիներին հարց է ուղղում Ռ. Գալճեանը՝ ընդգծելով, որ ադրբեջանցիները, որոնք անցեալ եւ պատմութիւն չեն ունեցել, իւրացրել են հայկական մշակոյթը:
Նա յայտարարեց, որ Խորհրդային Միութեան քարտէզում կան երկու երկրներ, որոնք ունեն հազար տարւայ պատմութիւն՝ Վրաստանն ու Ադրբեջանը, եւ մէկ երկիր, որն ունի երկու հազար տարւանից աւելի պատմութիւն՝ Հայաստանը: «Եթէ օտարը մեզ հարցնում է՝ հայն ով է, մենք միանգամից պատասխանում ենք, որ առաջին քրիստոնեայ ժողովուրդն ենք, բայց այդ խօսքերն արժէք չունեն, երբ դիմացինդ մահմեդական է, բուդդիստ, անհաւատ կամ հրեայ, ուստի՝ ես առաջարկում եմ խօսել աշխարհի հնագոյն աշխարհացոյց քարտէզի մասին, որը գտնւում է Բրիտանական թանգարանում: Այն իրենից ներկայացնում է բաբելոնեան հին կաւէ սալիկ, որի վրայ պատկերւած է աշխարհի կենտրոնը, որի վրայ նշւած են երեք երկրներ՝ Բաբելոն, Ասորեստան եւ Արարատի երկիր, որն անգլիացի պատմաբանը թարգմանել է Հայաստան»,- ընդգծեց գիտնականը՝ յաւելելով, որ այդ սալիկից աւելի կարեւոր փաստ, որով կապացուցւի, թէ երբ է Հայաստանը գոյութիւն ունեցել, չկայ:
Ռ. Գալճեանը գտնում է, որ Հայաստանը պէտք է հիմնաւոր փաստերով ներկայանայ աշխարհին՝ բացայայտելու ադրբեջանական կեղծիքները: Նա նշեց, որ ադրբեջանցիների կողմից Ջուղայի յուշարձանների ոչնչացման փաստով հայկական կողմը դիմել էր ՄԱԿ-ին, վերջինս դիմել էր ադրբեջանական կողմին՝ թոյլատրելու ուսումնասիրութիւն իրականացնել այդ տարածքում, բայց արդէն ինն տարի նամակին պատասխան չի տրւել:
Քարտէզագէտը ցաւով է նշում, որ եւրոպական տարբեր քարտէզների վրայ Լեռնային Ղարաբաղն աւելի շատ նշւած է որպէս ադրբեջանական տարածք: Ռ. Գալճեանն ընդգծեց, որ Հայաստանում ստեղծւող քարտէզների վրայ Ղարաբաղը պէտք է նշւի որպէս առանձին, անկախ պետութիւն՝ այլ գոյնով:

Յարակից լուրեր