Հա

Քաղաքական

22/08/2015 - 13:00

Անգլիացիները լաւ են հասկանում՝ ԼՂՀ-ի դէմ ռազմական գործողութիւնների դէպքում առաջին հարւածը կը հասցւի նաւթամուղին

«tert.am» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով Ադրբեջանում Անգլիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի դեսպանի յայտարարութեանը, ով նշել էր, թէ ԼՂՀ-ի հակամարտութեան լուծումը պէտք է առաջնային լինի տարածաշրջանում շահագրգիռ բոլոր կողմերի համար, նախ յիշեցրեց, թէ Անգլիան նաւթ ունեցող երկրների նկատմամբ միշտ էլ թուլութիւն է ունեցել, իսկ Ադրբեջանի հետ կնքած պայմանագրից յետոյ յատկապէս շահագրգռւածութիւն ունի Հարաւային Կովկասում:
«ԼՂՀ-ի հակամարտութեան հարցը ինքնին խոչընդոտ է, որովհետեւ անգլիացիները շատ լաւ հասկանում են, որ եթէ ադրբեջանական կողմը սկսի ռազմական գործողութիւններ ԼՂՀ-ի դէմ, ապա հայկական կողմերն առաջին հարւածը կը հասցնեն Բաքու-Թբիլիսի-Ջէյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նաւթամուղին եւ գազամուղին, որում մեծ ներդրում ունեն անգլիական կորպորացիաները ի դէմս «Բրիթիշ Պետրոլիում»-ի»,- ասաց նա:
Գագիկ Համբարեանը նշեց, թէ այն, որ ԼՂՀ-ի հարցը անգլիացիների համար չարորակ ուռուցք է՝ իրենց համար զարմանալի չէ:
«Որովհետեւ Անգլիայի քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում՝ քաղցկեղ է իր մետաստազներով: Երկակի ստանդարտներով անգլիացիները առաջին անգամ չէ, որ հաստատում են, որ չունեն մշտական բարեկամներ, այլ ունեն մշտական շահեր, իսկ ադրբեջանամէտ յայտարարութիւններ մենք այստեղից էլ պէտք է սպասենք»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։