«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը, յղում անելով «Ֆրանս պրես»-ին, յայտնել է, որ իսրայէլական կողմը անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել է օդային յարձակում՝ ընդդէմ Եգիպտոսում գործող ծայրայեղական խմբաւորումների, որոնք ըստ իսրայէլական գաղտնի ծառայութիւնների՝ պատրաստւում էին հրթիռակոծել իսրայէլական տարածքներում գտնւող ենթադրեալ թիրախները:
«ԱԼԻՔ» - «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը, յղում անելով «Ֆրանս պրես»-ին, յայտնել է, որ իսրայէլական կողմը անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել է օդային յարձակում՝ ընդդէմ Եգիպտոսում գործող ծայրայեղական խմբաւորումների, որոնք ըստ իսրայէլական գաղտնի ծառայութիւնների՝ պատրաստւում էին հրթիռակոծել իսրայէլական տարածքներում գտնւող ենթադրեալ թիրախները:
Նոյն աղբիւրը աւելացրել է, որ տւեալ յարձակումից տուժել են Ջիհադական ուժերը՝ թողնելով թւով հինգ զոհ:
Սինան Մուրսիի պաշտօնանկութիւնից առ այսօր համարւում է ահաբեկիչների օրրան, որի պատճառով՝ նաեւ փակւել է Իսրայէլի «Իլաթ» օդանաւակայանը:
Յատկանշական է, որ Եգիպտոսը դեռ պաշտօնապէս ո՛չ հերքել, եւ ո՛չ էլ հաստատել է տւեալ տեղեկութիւնը: