Հա

Քաղաքական

19/10/2013 - 13:30

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը պատմական է համարում Եւրոպահայութեան երկրորդ համագումարը

Համագումարի երկու օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետութեան նախագահը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ համագումարի աւելի քան 170 մասնակիցներն ակտիւօրէն քննարկել են օրակարգային բոլոր հարցերը եւ լուծումներ փնտրել դրանց համար: Հայաստանի ԱԺ-ի նախագահը առաջնահերթ կարեւորել է ազգային անվտանգութեան հարցը՝ նշելով որ Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնը եւս կախւած է Հայաստանի անվտանգութիւնից:

«armenpress.am» - Եւրոպահայութեան երրորդ համագումարը ծառայեց իր նպատակներին եւ արդարացրեց բոլոր սպասելիքները: Ամփոփելով համագումարի արդիւնքները՝ նշել է Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի (ԵՀԴՅ) նախագահ Գասպար Կարապետեանը: «Համագումարը կարող ենք պատմական համարել այն առումով, որ Բրիւսէլում եւ յատկապէս Եւրոխորհրդարանում մէկտեղւած Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի կրօնական եւ հասարակական-քաղաքական ներկայացուցիչները իրենց վճռականութիւնը յայտնեցին ի շահ Հայաստանի զարգացման, Արցախի ճանաչման եւ Սփիւռքի գոյատեւման սրբազան առաքելութեան»,- նշել է նա:
Համագումարի երկու օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետութեան նախագահը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ համագումարի աւելի քան 170 մասնակիցներն ակտիւօրէն քննարկել են օրակարգային բոլոր հարցերը եւ լուծումներ փնտրել դրանց համար: Հայաստանի ԱԺ-ի նախագահը առաջնահերթ կարեւորել է ազգային անվտանգութեան հարցը՝ նշելով որ Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնը եւս կախւած է Հայաստանի անվտանգութիւնից: ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանը նկատել է, որ եւրոպահայութիւնը մեծ դերակատարում ունի Արցախի ճանաչման գործում: Միեւնոյն ժամանակ, նա ընդգծել է, որ անընդհատ փոփոխւող աշխարհում անհրաժեշտ է շտկումներ անել Սփիւռք-Արցախ յարաբերութիւնների մէջ: Արամ Վեհափառն առաջնային է համարել Ցեղասպանութեան ճանաչման, հատուցման եւ հայ ժողովրդի պահանջատիրութեան հարցերը: Նա կարեւորել է հայերի միասնականութիւնը այդ նպատակների իրագործման համար:
Համագումարի ընթացքում ԵՀԴՅ-ի նախագահ Գասպար Կարապետեանը ընթերցել է սիրիահայերի շտապ օգնութեան կենտրոնական մարմնի նամակը՝ ուղղւած համագումարի մասնակիցներին, որտեղ նրանք կոչ էին արել օգնութեան ձեռք մեկնել սիրիահայ համայնքին: Նա յորդորել է Սփիւռքի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ իրենց երկրները վերադառնալիս՝ զարկ տալ սիրիահայերի օժանդակութեան ծրագրերին:

131019a01a

Համագումարին քննարկւել են նաեւ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրէին անհրաժեշտ քաղաքական քայլերը եւ կազմակերպւող միջոցառումները: Ներկայացւել է Ծիծեռնակաբերդի ընդլայնման ծրագիրը, առաջարկւել է ստեղծել Ցեղասպանութեանը վերաբերող պաշտօնական կայքեր:
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 14- 15-ին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ անցկացւեց Եւրոպահայութեան երրորդ համագումարը: Առաջին համագումարն անցկացւել էր 2004 թւականին, երկրորդը՝ 2007-ին: Երկու օրերի ընթացքում սփիւռքահայ քաղաքագէտները, մասնագէտներն ու պատգամաւորները, Եւրոպայի տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչները քննարկեցին Հայաստան-Եւրոպա յարաբերութիւնները, Եւրոպայի հայկական համայնքների դժւարութիւններն ու դրանց դիմագրաւումը, Ցեղասպանութեան հատուցման ու պահանջատիրութեան հարցերը, ինչպէս նաեւ Արցախին առնչւող մի շարք հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։