Հա

Քաղաքական

18/04/2016 - 12:10

«Air France»-ը վերսկսեց դէպի Թեհրան իր կանոնաւոր չւերթները

8 տարւայ ընդմիջումից յետոյ, երէկ՝ ապրիլի 17-ին ֆրանսիական «Air France» աւիաընկերութեան ինքնաթիռը վայրէջք կատարեց Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանում: Այսպիսով աւիատրանսպորտի ոլորտի ֆրանսիական հսկան 8-ամեայ ընդմիջումից յետոյ վերսկսեց դէպի Թեհրան իր կանոնաւոր չւերթները:

«ԱԼԻՔ» - 8 տարւայ ընդմիջումից յետոյ, երէկ՝ ապրիլի 17-ին ֆրանսիական «Air France» աւիաընկերութեան ինքնաթիռը վայրէջք կատարեց Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանում: Այսպիսով աւիատրանսպորտի ոլորտի ֆրանսիական հսկան 8-ամեայ ընդմիջումից յետոյ վերսկսեց դէպի Թեհրան իր կանոնաւոր չւերթները:
Թեհրանում վայրէջք կատարած «Air France»-ի ինքնաթիռում եղել են Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալէն Վիդալը, ինչպէս նաեւ «Air France» աւիաընկերութեան գլխաւոր տնօրէնը:
Ալէն Վիդալն ասել է, որ հպարտ է դէպի Թեհրան՝ «Air France»-ի կանոնաւոր չւերթների վերականգնման կապակցութեամբ՝ յաւելելով, որ այն կարող է խթանել երկու երկրների գործակցութեան ընդլայնմանը:
Յիշեցնենք, որ դէպի Թեհրան «Air France»-ի կանոնաւոր չւերթները դադարեցւել էին 2008 թւականին՝ Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների պատճառով: Դրանց վերականգնմանն էապէս նպաստել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Թեհրանի եւ միջազգային միջնորդ «վեցեակ»-ի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը:
«Air France»-ը շաբաթական երեք անգամ չւերթներ կիրականացնի դէպի Թեհրան: Աւիաընկերութիւնը նախատեսում է, դրանք դարձնել ամենօրեայ չւերթներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։