Հա

Քաղաքական

19/05/2016 - 12:50

Բակօ Սահակեանն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ սկսւած գործընթացը, կապւած երկու երկրներում արտադրւած ապրանքների եւ մատուցւող ծառայութիւնների ցուցահանդէսների կազմակերպման հետ, հասել է իր հանգրւանին:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ սկսւած գործընթացը, կապւած երկու երկրներում արտադրւած ապրանքների եւ մատուցւող ծառայութիւնների ցուցահանդէսների կազմակերպման հետ, հասել է իր հանգրւանին:

Ս. թ. մայիսի 17-ին «Իրանի միջազգային ցուցահանդէսներ» ընկերութեան տարածքում տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի եւ ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, «Իրանի միջազգային ցուցահանդէսներ» ընկերութեան գործադիր տնօրէն Հոսէյն Էսֆահբոդիի հանդիպումը, որտեղ ամփոփւեցին վերջին ամիսներին վերոնշեալ խնդրի կապակցութեամբ իրականացւած աշխատանքները:
Հանդիպմանը նշւեց, որ «Հայաստանի զարգացման հիմնադրամի» եւ «Իրանի միջազգային ցուցահանդէս ընկերութեան» միջեւ երկկողմ համագործակցութեան վերաբերեալ ստորագրւած Փոխըմբռնման յուշագիրը կը նպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային կապերի խորացմանը եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Յուշագիրը ստորագրել են «Հայաստանի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրէնի լիազօրւած ներկայացուցիչ Հայկ Միրզոյեանը եւ «Իրանի միջազգային ցուցահանդէսներ ընկերութեան» ցուցահանդէսների հարցերով գործադիր տնօրէնի տեղակալ Մ. Ղանբարին:
Հոսէյն Էսֆահբոդին նշեց, որ «Իրանի միջազգային ցուցահանդէսներ» ընկերութեան տնօրինութիւնը պատրաստ է ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները ս. թ. հոկտեմբերի 5-8 «Իրանի միջազգային ցուցահանդէսներ» ընկերութեան տարածքում «Հայաստան Էքսպօ 2016» առաջին ցուցահանդէսը կազմակերպելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։